|
Հայտարարության նպատակը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը հրավիրում է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններին մասնակցելու ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական (ոչ ակադեմիական) ծրագրի մշակման և իրականացման մրցույթի: ՔՀ ԿԱՄՈՒՐՋ-ը կաջակցի մասնագիտական ծրագրի մեկնարկին՝ նպատակ ունենալով դարձնել այն ինքնաֆինանսավորվող և հասանելի հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատակիցների և անդամների համար: Սույն նախաձեռնության վերջնանպատակը այն մագիստրոսական ծրագրի վերածելն է (ինքնուրույն կամ որպես մեկ այլ մասնագիտության մաս): ՔՀԿ կառավարման մասնագիտական ծրագիր Հայաստանում ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական կամ ակադեմիական դասընթացների հնարավորությունները սահմանափակ են: Այդ բացը լրացնելու համար ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը կաջակցի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական ծրագրի հիմնադրմանը Հայաստանում։ ՔՀԿ Կառավարման մասնագիտական ծրագիրը կօգնի բարելավել շահույթ չհետապնդող ոլորտներում ներգրավված մասնագետների և սեփական կարիերան հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններում պատկերացնող անհատների կառավարման և առաջնորդության հմտությունները: Մասնագիտական ծրագիրը շահառուներին կօժտի ՔՀԿ կառավարման ասպարեզում ծանրակշիռ տեսական և գործնական գիտելիքներով, որպեսզի նրանք դառնան հայաստանյան ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտի որակյալ մասնագետներ: Տեղական բարձրագույն ուսումնական հաստատությունում մասնագիտական նման ծրագրի ներդրման նպատակը երկակի է: Ամենից առաջ, ակնկալում ենք, որ այն դառնա ինքնաֆինանսավորվող և մաս կկազմի համալսարանական կրթական ծրագրերի: Համալսարանական կառուցվածքը ինքնին նախադրյալ է մասնագիտական ծրագրի ինքնաբավությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով առկա դասախոսական անձնակազմը, վարչական ներուժը, ուսումնական ռեսուրսի հասանելիությունը, շենքային պայմանները եւ այլն: Երկրորդ, այս նախաձեռնության հեռանկարային խնդիրն այն մագիստրոսական ծրագրի վերածելն է (ինքնուրույն կամ որպես մեկ այլ մասնագիտության մաս): Ուստի, սույն հայտարարությունն ուղղված է գիտական աստիճանի շնորհման ծրագրեր ունեցող հաստատություններին։ Հայտերի ընդունելիության չափանիշներ Սույն հայտարարության հիման վրա հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված և գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Համատեղ հայտերի ներկայացումը ողջունելի է։ Այդուհանդերձ, պայմանագիր կկնքվի Հայաստանում գրանցված և գործող բարձրագույն ուսումնական հաստատության հետ, և ծրագիրը կմեկնարկի այդ հաստատությունում: Տեխնիկական առաջադրանք (ծրագրի նկարագրություն) Մասնագիտական ծրագիրը պետք է մշակված լինի այնպես, որ այն գրավիչ լինի ՔՀԿ-ներում աշխատող միջին օղակի մասնագետների, ինչպես նաև շահույթ չհետապնդող կազմակերպություններում աշխատանքի անցնելու մտադրություն ունեցող ուսանողների համար: Ծրագրում պետք է հաշվի առնվեն ոլորտում առկա կարիքները, և այն պետք է բավականաչափ ճկուն լինի, որպեսզի ՔՀԿ-ներում աշխատող անձանց հնարավորություն տա օգտվել մասնագիտական զարգացման հնարավորություններից: Առաջարկվող ծրագիրը պետք է հասանելի լինի Երևանից դուրս գտնվող շահառուների համար: Դա կարելի է ապահովել ուսուցման հեռավար և խառը եղանակներով, մարզային դասընթացների կամ այդ երկուսի համադրմամբ: Դիմողների կողմից այլ, նորարարական լուծումների առաջարկությունները ողջունելի են: Դասընթացների օրինակներ կարող են լինել հետևալ թեմաները (ցանկը սպառիչ չէ). Հանրային սեկտորի կառավարման հիմնադրույթներ, Ֆինանսների և դրամաշնորհների կառավարում, Ծրագրի մոնիթորինգ և գնահատում, Ռեսուրսների հայթայթում, Սոցիալական ձեռներեցություն, Քաղաքականության ձևավորում և մշակում, Շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեության իրավական դաշտը, Անգլերեն տերմինաբանություն ՔՀԿ-ների համար և այլն: Շահագրգիռ բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են օգտվել այս ցանկից կամ ներկայացնել առաջարկվող դասընթացների ցանկ՝ սեփական ընտրությամբ: Ամեն դեպքում, առաջարկվող տարբերակը պետք է հիմնավորվի: Ընտրությունը և ծրագրային բաղադրիչի մշակման մեկնարկը ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը նախատեսում է ավարտել 2017թ. աշնան ընթացքում՝ ծրագրի մեկնարկը նախատեսելով 2018թ. կեսերին: Ձեր առաջարկում խնդրում ենք նշել դասընթացների մեկնարկի և ավարտի առաջարկվող ժամկետները: Ծրագրային արդյունքի բաղադրիչները Դիմելու ընթացակարգը Հայտի փաթեթը (միայն անգլերեն) պետք է կազմված լինի հետևյալ չորս բաղադրիչներից. Գնահատման չափանիշները Հայտերի գնահատումն իրականացվելու է հետևյալ չափանիշներով և համամասնությամբ. Հարցեր հայտարարության վերաբերյալ Հայտարարության վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ներկայացվեն Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2017թ. նոյեմբերի 7-ը: 2017թ. նոյեմբերի 9-ին, ժամը 11:00 ՀԲԸՄ գրասենյակում տեղի կունենա հանրային հանդիպում՝ հարցուպատասխանի նպատակով (2/2 Մելիք-Ադամյան փողոց, 4-րդ հարկ): Հայտի ներկայացումը Ձեր հայտը խնդրում ենք ներկայացնել
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2017թ. նոյեմբերի 15-ը: Հայտի ստացման վերաբերյալ կստանաք գրավոր հաստատում: ՔՀԿ ԿԱՄՈՒՐՋ ծրագրի մասին ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը (Իրական ներգործություն՝ սփյուռքի և գլոբալ ներգրավման միջոցով) իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից՝ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: 2016թ. դեկտեմբերին մեկնարկած եռամյա ծրագիրը ներառում է փոխկապակցված մի շարք միջոցառումներ՝ ուղղված հայաստանյան ՔՀԿ-ների կարողությունների ամրապնդմանը, որպեսզի վերջիներս լավագույնս ծառայեն իրենց շահառուներին: Ծրագրի հատկանշական առանձնահատկություններից մեկը Սփյուռքի ներուժի գործադրումն է՝ ՔՀԿ-ների ոլորտային փորձի բարելավման և սեփական շահառուներին ավելի լավ ծառայություններ մատուցելու գործընթացը մշակելու և իրականացնելու հարցում գործունեության բովանդակային մասը կրողներին օգնելու նպատակով: |