2020 Թ.-Ի CREATIVE ARMENIA-AGBU FELLOWSHIP-ԵՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հայտարարում են 2020 թ.-ի «Creative Armenia-AGBU» Fellowship-երի մեկնարկը՝ մեկամյա ծրագիր, որը ստեղծված է նպաստելու աշխարհի նորարար հայ արվեստագետների կարիերայի առաջխաղացմանը։ Ֆինանսավորման, մենթորության ու առաջխաղացման հատուկ ռազմավարությունների ամբողջական փաթեթ տրամադրող այս ծրագիրը նորարար արվեստագետներին ստեղծագործական վերելքի հասնելու հնարավորություն կընձեռի։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թ.-ի սեպտեմբերի 30-ը։

«Սա եզակի հնարավորություն է արվեստի տարբեր ոլորտներում գործող առաջադեմ արվեստագետների համար, որոնք պատրաստ են իրենց ստեղծարար վերելքին», — նշեց Creative Armenia-ի փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։

Այժմ, երկրորդ ժամկետով գործող «Creative Armenia-AGBU» Fellowship-եր ծրագիրը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է 2018 թ.-ի մայիս ամսին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար արվեստագետներին։

Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ առաջարկելով կատարողական արվեստների համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական ծրագրեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստանը» և «Սայաթ-Նովա» միջազգային ստեղծագործական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում (2012թ.-ին) և Եվրոպայում (2016թ.-ին) հաստատագրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի հովանու ներքո։

«Մշակույթը ՀԲԸՄ-ի առաքելության հիմնարար սյուներից մեկն է», — ասաց ՀԲԸՄ-ի Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Fellowship-երը մասնագիտական զարգացման նոր, նշանակալի հարթակներ են տրամադրում՝ հնարավորություն տալով արվեստագետներին իրենց աշխատանքները ներկայացնելու հայտնի մենթորների դատին, որոնք իրենց հերթին հաստատված տաղանդավոր արվեստագետներ են»։

2019-ի fellowship-երը ստացել են արվեստի տարբեր ոլորտներից հինգ արվեստագետներ. թատրոնի և օպերայի ռեժիսոր Արթուր Մակարյանը, գրող և կոմեդիաների հեղինակ Նարեկ Մարգարյանը, գեղանկարիչ Բուրչին Բաշարը, երաժիշտ Արիկ Գրիգորյանը և կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանը։ Նրանցից յուրաքանչյուրն այժմ օգտվում է իր աջակցության ամբողջական փաթեթից։

Ծրագրի 2020 թ.-ի ժամկետը կներառի վեց բացառիկ արվեստագետների, որոնց մեկ տարվա ընթացքում կտրամադրվեն զարգացման մշակված ռազմավարություններ, ոլորտի առաջատար մասնագետների հետ կապեր հաստատելու հնարավորություններ, մենթորների հետ անհատական հանդիպումներ, ինչպես նաև 5,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։

Fellowship-երին կարող են դիմել ազգությամբ հայ արվեստագետները, ինչպես նաև նրանք, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական մշակույթի նկատմամբ և ունեն արվեստի ոլորտում նկատելի ձեռքբերում։ Այլ պահանջներ չկան։ Արվեստի ցանկացած ոլորտից և աշխարհի ցանկացած տարածաշրջանից արվեստագետներ կարող են դիմել։ Մասնակիցների ներկայությունը Հայաստանում պարտադիր չէ։

Հայտերն ընդունվում են մինչև 2019 թ.-ի սեպտեմբերի 30-ը creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia կայքէջերում։ Հարցումների համար գրեք Ալեք Մուհիբյանին Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript հասցեով եւ Հայկ Արսենյանին Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript հասցեով։

ՏԵՍԱՆՅՈՒԹ