CREATIVE ARMENIA-Ն ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՆՈՐԱՐԱՐ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

 

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հայտարարում են «Creative Armenia - AGBU» Fellowship-երի մեկնարկը, որոնք կօգնեն բացահայտել ու աջակցել արվեստի տարբեր ոլորտներում գործող ստեղծարար տաղանդավոր արվեստագետներին, ինչպես նաեւ կնպաստեն նրանց առաջխաղացմանը։ Ֆինանսավորում, մենթորություն ու առաջխաղացման հատուկ ռազմավարություններ ներառող այս մեկամյա ծրագրի միջոցով Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն հնարավորություն կընձեռեն նորարար արվեստագետներին հասնելու ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային ստեղծագործական վերելքի։ Ավելին՝ այստեղ: