ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Երևանում՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում, տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին և Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան: Համերգը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի շրջանակներում: Համերգի հովանավորն էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Համերգի ընթացքում հնչեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբմի կատարմամբ: Ավելին՝ այստեղ: