ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայտնի են «Հայկական PR մրցանակաբաշխություն 2018»-ի հաղթողները

Հայկական PR մրցանակաբաշխությունը հանրային կապերի (PR) ոլորտի տարվա ամենակարևոր իրադարձությունն է։ Ավանդական դարձած PR մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Beeline-ի աջակցությամբ։

Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:

PR մրցանակաբաշխության արդյունքները գիտական հիմք ունեն։ Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական խումբն իրականացրել է հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը։

«Հայաստանում հաղորդակցության մշակույթը զարգանում է, և այդ գործում մեծ դերակատարություն ունի մրցանակաբաշխությունը։ Յուրաքանչյուր տարի ոչ միայն պարգևատրվում են լավագույն ծրագրերն ու գաղափարները, այլև ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները, իսկ ամբողջական արդյունքներն ամփոփվում են գիտական հոդվածի տեսքով», - նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։

«ՀԲԸՄ Հայաստանը մեծապես կարևորում է հանրային կապերի ոլորտի զարգացումը Հայաստանում, հատկապես նկատի ունենալով դրա կենսական նշանակությունը հանրային առողջ երկխոսության ու հասարակական գործունեությունում թափանցիկության ապահովման գործում: Այս իսկ պատճառով ոգևորությամբ հյուրընկալեցինք և աջակցեցինք այս տարվա Հայկական PR մրցանակաբաշխությանը: Ուրախ ենք, որ նախաձեռնությունն այս տարի դարձավ համայակական՝ ներառելով ՀԲԸՄ-ի առաջարկած երկու նոր՝ «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց» և «Տարվա կին» անվանակարգերը»,- նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

«2018թ-ի ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչքան կարևոր է PR տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության միջոցների ճիշտ կիրառումը։ Սոցիալական ցանցերի արդի աշխարհում և տեղեկատվության կայծակնային տարածման ժամանակաշրջանում հանրային կապերը կարևոր են ամենուրեք և բոլորը՝ գերատեսչությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները ցանկանում են գրագետ օգտագործել PR տեխնոլոգիաները։ Beeline-ը Հայաստանի PR մրցանակաբաշխության կողքին է եղել առաջին իսկ օրից և արդեն երեք տարի է, ինչ փորձում ենք նպաստել Հայաստանում հանրային կապերի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

PR մրցանակաբաշխության հետազոտական խումբը քանակական հետազոտության մեթոդաբանությամբ յուրաքանչյուր անվանակարգում առանձնացնում է լավագույն եռյակը, իսկ լավագույնին որոշում է մասնագիտական հանձնաժողովը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Դալար Կազանջյանը (ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նարինե Հայրապետյանը (ՀԲԸՄ Հայաստանի հաղորդակցության ղեկավար), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):

«Հայկական PR մրցանակաբաշխություն 2018» հաղթողներն են`