#AGBUtalks -ի մասին
ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովը տեղի կունենա Հայաստանում, 2015 թ-ի մարտի 27-ից ապրիլի 6-ը:
«ՀԲԸՄ Զրույցներ»-ը 88-րդ Ընդհանուր ժողովի կարևոր միջոցառումներից է: «ՀԲԸՄ Զրույցներ» -ի նպատակն է ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ, որը մասնակիցներին կոգեշնչի և կներգրավի ազգի զարգացման շուրջ գաղափարներ և ծրագրեր առաջարկելու ու դրանց իրագործման ուղիներ մշակելու գործում:
«ՀԲԸՄ Զրույցներ»-ի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և արտասահմանի խոշոր կրթական հաստատությունների, հիմնադրամների, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ՀԲԸՄ Զրույցներ-ի բազմաբովանդակ և ինտերակտիվ քննարկումներին կարող են միանալ ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներն ու հայաստանաբնակ հետաքրքրված ու շահագրգիռ անձինք: Խնդրում ենք նախապես գրանցվելու համար լրացնել դիմումի ձևը:
Բաց մի թողեք միմյանց և հայրենիքի հետ կապ հաստատելու հնարավորությունը:Գրանցման վերջնաժամկետն է 2015թ.-ի մարտ 30-ը:
#AGBUtalks -ի քննարկման թեմաներ
Օր 1.«Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Այբ» դպրոց, 1 ապրիլի:
Օր 2.«Հայկական պետականության կերտման մարտահրավերները», Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), 2 ապրիլի:
Օր 3.«Հայության միջազգային դիրքերի ամրապնդում», «UWC Դիլիջան» միջազգային դպրոց, 3 ապրիլի:
Քննարկումներին կարող եք մասնակցել հինգ պարզ քայլով՝
1 Լրացրեք դիմումի ձևը
2 Ընտրեք #AGBUtalks-ի մեկ կամ ավելի քննարկումների թեմաներ
3 Ուղարկեք SMS հաղորդագրություն
4 Մուտքագրեք SMS ստուգիչ կոդը
5 Ուղարկեք Ձեր դիմումը
Խոսնակներ
Մարդկային ներուժը Հայաստանում և սփյուռքում
Օր 1 ապրիլի 1, ժ-ը 10:30-13:00, «Այբ» դպրոց
Ավտոբուսները մեկնում են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրից՝ ժ-ը 9:00-ին
Խոսնակ |
Պաշտոն |
Հայր Մեսպրոպ քհն. Արամյան | «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |
Սեմ Սիմոնյան | ՀԲԸՄ փոխնախագահ, Սիմոնյան կրթական հիմնադրամի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր |
Արմեն Տեր Կյուրեղյան | ՀԱՀ նախագահ |
Արամ Սալաթյան | Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթսի» գլխավոր տնօրեն |
Եվա Հյուսյան | Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն |
Հայկական պետականության կերտման մարտահրավերները
Օր 2 ապրիլի 2, ժ-ը 15:00-18:00, ՀԱՀ
Խոսնակ |
Պաշտոն |
Վիգեն Սարգսյան | ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար |
Տարոն Աջեմողլու | Մասաչուսեթսի Տեխնիկական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր |
Բագրատ եպս. Գալստանյան | Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն |
Արմեն Հարությունյան | Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար |
Արփի Բալյան | ՀԱՀ շարունակական կրթության ծրագրի տնօրեն |
Հայության միջազգային դիրքերի ամրապնդումը
Օր 3 ապրիլի 3, ժ-ը 13:30-18:00, «UWC Դիլիջան» միջազգային դպրոց
Ավտոբուսները մեկնում են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրից՝ ժ-ը 8:30-ին
Խոսնակ |
Պաշտոն |
Ռուբեն Վարդանյան | RVVZ հիմնադրամի համահիմնադիր և նախագահ |
Վազգեն Գալայջյան | GK Brand-ի գործադիր տնօրեն |
Թիմոթի Սթրայթ | ՀՀ-ում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս |
Վիկտորիա Ասլանյան | Golden Grape ArmAs ընկերության գլխավոր տնօրեն |
Գրանցումն ավարտված է
Քննարկումներին մասնակցելով՝ Ձեր համեստ ներդրումը կունենաք ՀԲԸՄ-ի նախաձեռնություններին: Յուրաքանչյուր քննարկման մասնակցության վճարը 500 դրամ է: Վճարումները կարող եք կատարել՝ SMS հաղորդագրությունների միջոցով 7733 համարին ուղարկելով AGBUtalks1, AGBUtalks2 կամ AGBUtalks3 բառերը: 1-ը, 2-ը և 3-ը համապատասխան քննարկումների համարներն են, որոնց ցանկանում եք մասնակցել: Եթե ցանկանում եք մասնակցել բոլոր երեք քննարկումներին, պետք է երեք առանձին SMS հաղորդագրություն ուղարկեք:
SMS-ներից ստացված հասույթը կտրամադրվի Սիրիահայերի օգնության հիմնադրամին:
Կապ
Հարցերի դեպքում զանգահարել 060-61-22-50 հեռախոսահամարով: Հետևեք մեր ֆեյսբուքի էջին՝
https://www.facebook.com/events/631462366980813/