ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աճին: Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացների և շարունակական խորհրդատվության, ինչպես նաև տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև նպաստել սեփական համայնքի զարգացման և կայացման գործընթացին:

Առաքելություն և տեսլական. ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել սեփական կյանքին վերաբերող հարցերում ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով:

 


 

ՀԲԸՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԿԱՆԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

upper





Սիրով տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում մեկնարկում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համագործակցությամբ՝ Վորլդ Վիժնի Ամասիայի և Ճամբարակի Տարածքային Կենտրոների, «Մարտունու Կանանց Համայնքային Խորհրդի», «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Ծրագիրը նպատակ ունի սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ․

  • Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար
  • Մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների մասին
  • Հիմնել և զարգացնել գյուղատնտեսական կամ միկրոձեռնարկատիրական տնտեսություններ:

Ծրագրի տնտեսական բաղադրիչն հաջողությամբ ավարտած կանայք կկարողանան մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթի։  

Ծրագրին կարող են դիմել ներքոնշյալ մարզերն ու բնակավայրերը․

  • Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի, Շողակաթ, Վարդենիս, Ճամբարակ խոշորացված համայնքներ
  • Շիրակի մարզ՝ Անի, Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյան խոշորացված համայնքներ։
  • Քաղաք Երևան

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:

Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ:

 

Lower

 
Դուք այստեղ եք՝ Home ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԲԸՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԿԱՆԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: