ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԿՍՆԱԿ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Փետրվարի 11 2021
ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։ Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցներն իրենց բիզնեսների հիմնելու և զարգացնելու նպատակով կարող են դիմել մինչև 2,000,000 ՀՀ դրամ դրամաշնորհի:
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի և Արցախի կանայք, ովքեր
- ֆիզիկապես գտնվում են Հայաստանում,
- ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ,
- 18 և բարձր տարիքի են,
- ունեն սկսնակ սեփական բիզնես (մինչև 1 տարի) կամ բիզնես գաղափար,
- պատրաստ են մասնակցել վերապատրաստման ամբողջական դասընթացին ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակում աշխատանքային օրերին՝ շաբաթական 2 անգամ,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,
- պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային ամիսներ ունենալ։
Չեն կարող դիմել
- հասարակական կազմակերպությունները,
- բիզնես դասընթացավարները և խորհրդատուները,
- կանայք, ում բիզնեսները գործում են 1 տարուց ավելի,
- նույն անձինք տարբեր բիզնես ծրագրերով,
- տարբեր անձինք նույն բիզնես ծրագրով:
Դիմելու ընթացակարգը
- Դասընթացները տեղի կունենան աշխատանքային օրերին (շաբաթական 2 անգամ) 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը): Բոլոր մարզերից դեպի Երևան ճանապարհածախսը հոգում է ՀԲԸՄ-ն։
- Դասընթացի լեզուն հայերենն է։
- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։
- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվի։
- Կդիտարկվեն միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվի)։
Լրացրել դիմում-հայտն այստեղ:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ փետրվարի 28, ժամը՝ 17։00
- Դասընթացի առաջին փուլի սկիզբ՝ մարտ 22, 2021թ.
- Դասընթացի երկրորդ փուլի սկիզբ՝ ապրիլի 5, 2021թ.
Հետադարձ կապ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript |+374 60 722 234, +374 60 722 237:
Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժ․ 09:00-18:00: