ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԻՐ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

WE Facebook Cover

ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։ Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցներն իրենց բիզնեսների ընդլայնման նպատակով կարող են դիմել մինչև 2, 400, 000 ՀՀ դրամ դրամաշնորհի:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի և Արցախի կանայք, ովքեր

- ֆիզիկապես գտնվում են Հայաստանում,

- ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ,

- 18 և բարձր տարիքի են,

- ունեն գործող սեփական բիզնես (առնվազն 1.5 տարի),

- պատրաստ են մասնակցել վերապատրաստման ամբողջական դասընթացին ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակում շաբաթ և կիրակի օրերին,

- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,

- պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային ամիսներ ունենալ։

Չեն կարող դիմել

- հասարակական կազմակերպությունները,

- բիզնես դասընթացավարները և խորհրդատուները,

- կանայք, ում բիզնեսները գործում են 1.5 տարուց պակաս,

- նույն անձինք տարբեր բիզնես ծրագրերով,

- տարբեր անձինք նույն բիզնես ծրագրով:

Դիմելու ընթացակարգը

- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։

- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվի։

- Կդիտարկվեն միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվի)։

Լրացնել դիմում-հայտն այստեղ

- Դասընթացի լեզուն հայերենն է։

- Դասընթացները տեղի կունենան յուրաքանչյուր շաբաթ և կիրակի` 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը): Բոլոր մարզերից դեպի Երևան ճանապարհածախսը հոգում է ՀԲԸՄ-ն։

- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 5, ժամը՝ 17։00

- Դասընթացի փուլի սկիզբ՝ մարտի 27, 2021թ.

Հետադարձ կապ՝  Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript |+374 60 722 234, +374 60 722 237:

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00 (երկուշաբթի-ուրբաթ):