ՀԲԸՄ «ԲԱՐԵՓՈԽԻ՛Ր ՀԱՄԱՅՆՔԴ» ԾՐԱԳԻՐ. ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ՀԻԱՆԱԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր Կանանց հզորացման  նախաձեռնության շրջանակներում մեկնարկում է Հայաստանի կանանց համար նախատեսված մեկ այլ հիանալի ծրագիր՝ ՀԲԸՄ «Բարեփոխի՛ր համայնքդ» խորագրով: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել բարեփոխման ծրագրեր իրենց համայնքներում: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման միջոցով հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: 

Ծրագիրը կոչված է կերտելու կին առաջնորդներ, ովքեր ցանկանում են փոփոխություն բերել սեփական համայնքներում: Դիմորդները պետք է ներկայացնեն սեփական համայնքին փոփոխություն բերող գաղափար, որը ի զորու է լուծելու ոլորտում առկա սոցիալական կամ տնտեսական խնդիրները: Նախագծերը չպետք է լինեն բիզնես գաղափարներ, այլ՝ համայնքային, կամավորական նախագծեր, ՀԿ-ների կամ սոցիալական ձեռներեցության գաղափարներ և պետք է ունենան ուժեղ սոցիալական ազդեցության բաղադրիչ:

Խնդրում ենք չդիմել բիզնես գաղափարներով, քանի որ այս ծրագրում չի դասավանդվում բիզնեսի կամ ձեռնարկատիրության հմտություններ, փոխարենը դասավանդվում է առաջնորդության և սոցիալական ազդեցության հմտություններ:

ՀԲԸՄ «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագիրն ունի 5 փուլ:

Նախակրթական փուլ

Բոլոր դիմորդների համար (անկախ ընտրվելու հանգամանքից) նախատեսված է նախապատրաստական առցանց դասընթաց, որի ընթացքում դիմորդները ստանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում (ընտրվելու դեպքում) օգնում են ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։

Կրթությունը սոցիալական փոփոխությունների և առաջնորդության ոլորտում

12-շաբաթյա առցանց դասընթացը կօգնի կանանց ամրապնդել իրենց գիտելիքներն ու զարգացնել հմտությունները`ծանոթացնելով նրանց ռազմավարական մտածողության հիմունքներին, հուզական բանականությանը, օգնելով բացահայտել և ներգրավել շահագրգիռ կողմերին, իրական ղեկավարման հմտություններին, հաղորդակցության հիմունքներին և համատեղ աշխատանքին, ինչը անհրաժեշտ է տեղական համայնքներում սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար:

Դրամաշնորհներ.

Դրամաշնորհի փուլում մասնակիցները հնարավորություն կստանան դիմելումինչև 2, 400, 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կկատարվի առաջադիմության, ծրագրի հետագա զարգացման հնարավորությունների, կայունության, ներկայացման հմտությունների և այլ չափանիշների հիման վրա։

Ուղղորդման փուլ.

Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները օգտվում են 6 ամիս տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններ։

Ցանցի ընդլայնում.

ՀԲԸՄ «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագրի բոլոր շահառուները կդառնան ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության ցանցի մի մասը՝ միանալով այլ ծրագրերի շրջանավարտներին, ովքեր ոգեշնչում, քաջալերում և աջակցում են միմյանց: Սա ևս մեկ հնարավորություն է սովորելու ոլորտի լավագույն մասնագետներից և մենթորներից, ինչպես նաև հաստատելու նորանոր կապեր: 

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերի կանայք, ովքեր՝

- ունեն ՀՀ քաղաքացիություն կամ մշտական ​​կացության կարգավիճակ Հայաստանում

- 25 տարեկան են և բարձր

- ցանկանում են ներդրումներ կատարել սեփական համայնքներում իրենց իսկ ծրագրերի միջոցով

- պատրաստ են մասնակցել 12-շաբաթյա առցանց դասընթացների՝ իրենց առաջնորդության հմտությունները զարգացնելու համար

- պատրաստ են մասնակցել 6-ամսյա ուղղորդման փուլին

- պատրաստ են սահմանված ժամկետներում կատարել առաջադրանքները

-ներկայացնում են հասարակական կազմակերպություններ, սոցիալական ձեռներեցներ կամ անհատներ են

Չեն կարող դիմել.

- ոչ սոցիալական բիզնեսների ղեկավարները

- բիզնես դասընթացավարները

- տարբեր անձինք նույն ծրագրով

Դիմելու ընթացակարգը.

- Դասընթացները կանցկացվեն առցանց՝ յուրաքանչյուր շաբաթ օր` 10:00-16:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)

- Դասընթացի լեզուն հայերենն է

- Հայտերը կարելի է լրացնել հայերեն և անգլերեն

- Այլ լեզուներով (օրինակ՝ ռուսերեն) կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ հայերեն, բայց լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվի

- Կդիտարկվենմիայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվի)

- Լրացնել դիմում-հայտն այստեղ:

Ժամանակացույց.

- Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 15, ժամը՝ 17։00

- Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ հուլիսի 24, 2020թ․

- Հարցազրույցի փուլ ՝ հուլիսի 27- օգոստոսի 12, 2020թ․

- Դասընթացի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ օգոստոսի 14-18, 2020թ․

- Դասընթացի փուլի սկիզբ՝ սեպտեմբերի 12, 2020թ.

- Դասընթացի փուլի ավարտ՝ նոյեմբերի 28, 2020թ․

Հետադարձ կապ՝  Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript  | +374 60 72 22 16