|

ՀԲԸՄ Հայաստանը, շարունակելով խթանել կանանց կարողությունների ընդլայնումն ու լիարժեք կիրառումը, սիրով հրավիրում է մասնակցելու «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագրի «Կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» դասընթացին։ Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված այս տասնմեկշաբաթյա դասընթացի նպատակն է նպաստել կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել սեփական կյանքին վերաբերող հարցերում ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով:
«ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից․
● Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար: Դասընթացը կօգնի մասնակիցներին ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն, ինչպես նաև մշակել բիզնես մոդել, որն անհրաժեշտ է բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար: ● Դրամաշնորհներ Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել մինչև 1 400 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է հիմք ընդունելով տարբեր չափանիշներ, ինչպիսիք են բիզնես գաղափարի հետագա զարգացման հնարավորությունները, կայունությունը և սոցիալական ազդեցությունը։ ● Ուղղորդման փուլ Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, զանազան մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություն։
Դասընթացին կարող են դիմել այն կանայք, ովքեր.
- ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ,
- ծրագրին կարող են դիմել 18 և բարձր տարիքի կանայք Հայաստանի բոլոր մարզերից
- առաջին քայլերն են անում սեփական բիզնեսում (մինչև 1,5 տարի) կամ ունեն իրագործելի բիզնես գաղափար,
- կամենում են հիմնել իրենց բիզնեսը և այդպիսով ներդրում ունենալ սեփական համայնքներում,
- պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել 12-շաբաթյա վերապատրաստման ամբողջական դասընթացին Երևանում,
- պատրաստ են մասնակցել մեկ տարի տևուղությամբ Ուղղորդման փուլին,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,
- պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։
Չեն կարող դիմել․
- հասարակական կազմակերպությունները,
- բիզնես դասընթացավարները
- կանայք, որոնց բիզնեսները գործում են 1.5 տարուց ավելի
Դիմելու ընթացակարգը.
- Լրացրեք դիմում-հայտն այստեղ
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 29, ժամը 17։00։
- Հավակնորդների նախնական ընտրությունը կկատարվի հիմնվելով որակավորման, լրացրած հայտի և բիզնես գաղափարի վրա
- Ընթացք կտրվի միայն լիարժեք լրացված հայտերին
- Առերես կամ Skype հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած հավակնորդները
- Դասընթացի լեզուն հայերենն է
- ՀԲԸՄ Հայաստանը կհոգա մասնակիցների ճաշի ընդմիջումը և ճանապարհածախսը (բացի երևանաբնակ մասնակիցներից)
Տեղեկատվություն դասընթացի մասին և ժամանակացույց.
- Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 12 շաբաթ
- Դասընթացի սկիզբ՝ փետրվարի 1, 2020թ․
- Դասընթացի ավարտ՝ ապրիլի 18, 2020թ․
Հարցազրույցի փուլի համար ընտրված մասնակիցները կտեղեկացվեն դեկտեմբերի 16, 2020թ․
Որտեղ և երբ.
Դասընթացը տեղի կունենա ՀԲԸՄ դահլիճում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ), յուրաքանչյուր շաբաթ օր՝ 10:00-16:00, ներառյալ մեկժամյա ընդմիջումը և հրավիրված մասնագետի դասախոսությունը:
Հետադարձ կապ՝
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
| +374 60 722 237; +374 60 722 234
|