«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ և ՆԱՎԱՏՈՐՄԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻՆ (1915-1923)»

French Embassy

ժամանակակից պատմության դասախոս, հակամարտությունների և ռազմական ժառանգության հիշատակի հարցերով մասնագետ, պարոն Ժան-Նոել Գրանդոմը հանդես կգա « Ֆրանսիական բանակի և նավատորմի օգնությունը հայերին (1915-1923) » թեմայով դասախոսությամբ: 

Հանդիպման լեզուն ֆրանսերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

«ARTSAKHFEST» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Artsakh fest

Ժամանակակից Արվեստի Ինստիտուտը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում են ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնի մասին պատմող վավերագրական ֆիլմի դիտում֊քննարկմանը։ Ֆիլմից հետո տեղի կունենա քննարկում  փառատոնի կազմակերպիչներ Աննա Կամայի և ԺԱԻ Երևանի հիմնադիր տնօրեն, համադրող և արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ։

Ֆիլմի հեղինակ՝ Վիլլի Անդրիք (Գերմանիա)
Ֆիլմի տևողությունը՝ 30 րոպե
Լեզուն՝ հայերեն/ռուսերեն, անգլերեն ենթագրերով:

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ

FRENCH COMPOSERS CONCERT

Վայելե՛ք Ֆրանսիացի կոմպոզիտորների գլուխգործոցները Ռուբեն Կոսեմյանի (ջութակ, Կանադա) և Նատալիա Մնացականյանի (դաշնամուր, Կանադա) կատարմամբ:

ԾՐԱԳՐՈՒՄ՝
Ռավել
Բիզե
Սեն-Սանս
Դեբյուսի

«ԻՄ ԼՈՒՍԱՄՈՒՏԻՑ» ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 leo

Լեո Լեո Վարդանյանը աբստրակցիոնիստ է, որի աշխատանքները խորապես հոգևոր են և խոհական: Լեոն բազմաշերտ արվեստագետ է, ով տիրապետելով տարբեր մեդիաների, ազատորեն դիմում է ռելյեֆային արվեստին, վիդեոարտին, պերֆորմանսին և լուսանկարչությանը: Շարքերի միջոցով նկարիչը ներկայացնում է անվերջ թվացող տարբերակներ՝ սևեռուն, սակայն կառավարելի դիտանկյուններից: Իր ստեղծագործություններում նկարիչը խաղարկում է գծերն ու տարածությունը՝ ստանալով լույսի, գույնի և ռիթմի նրբերանգներ, որոնք նա կոչում է «վիբրացիաներ»:


Նմանապես, լուսանկարչական անդրանիկ նախաձեռնությունում՝ «Իմ լուսամուտից» ցուցադրությունում, Լեոն ստեղծում է կառավարելի միջավայր՝ արձանագրելով ֆորմալ էլեմենտները և դրանց խորհրդանշական նշանակությունները:

 

«ՀԱՅԵՐԸ. 1918-2019ԹԹ., ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ»

conference1

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոթի բարձր հովանու ներքո կանցկացվի Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ պարոն Ժերար Շալիանի «Հայերը. 1918-2019թթ., ամփոփ նկարագիր» կոնֆերանսը:

Հանդիպման լեզուն ֆրանսերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: