



Նկարներ
|
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Բուենոս Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի ուսանողներն այցելեցին Հայաստան: Հայրենիք ճամփորդության ավանդական դարձած այս ծրագիրն իրականացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում ՀԲԸՄ Կենտրոնում վարժարանի աշակերտների և նրանց ծնողների կողմից կազմակերպված դրամահավաք միջոցառումների, ինչպես նաև կամավոր աշխատանքի շնորհիվ: Հուլիսի 25-ից օգոստոսի 7-ը վարժարանի 34 աշակերտներ և 3 ուղեկցողներ Հայաստանում անցկացրին անմոռանալի օրեր` համատեղելով օգտակարն ու հաճելին: Խումբը գլխավորում էին վարժարանի հայերենի բաժնի պատասխանատու Ռոսիտա Յուսուֆյանը, ՀԲԸ Միության Արգենտինայի վարչության անդամ Խուան Բալյանը և ՀԲԸՄ մարզական պատասխանատու Միգել Ակաժան:
Մարի Մանուկյան կրթական հաստատության աշակերտներն այցելեցին Սարդարապատ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Սիսիան, Տաթևի վանք, Խնձորեսկ, Սևան, Դիլիջան, Հաղարծին, Վանաձոր, Հաղպատ, Սանահին, Գյումրի և Մարմաշեն, ինչպես նաև բարձրացան Արագած: Բացի շրջագայություններից, նրանք նաև մասնակցեցին ծառատունկի:
Օգտվելով առիթից վարժարանի աշակերտներն այցելեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, որտեղ ծանոթացան Միության Հայաստանում իրականացրած ծրագրերին, հանդիպեցին անձնակազմի և ՀԲԸՄ □Անդրանիկ□ սկաուտական ճամբարին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀԲԸՄ Բեյրութի և Իրաքի սկաուտական խմբերի հետ: Այս հիշարժան հանդիպման առիթով տեղի ունեցավ նաև ճաշկերույթ:
Վերադառնալ
|