Copy
  
View this email in your browser


Ա Յ Ս  Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ
- Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Հայաստանում 
- Հայաստան-Սփյուռք համաժողով 2017
- ՀԲԸՄ-ն էլ. գրքեր նվիրաբերեց բանակի սպայական կազմին
- ՀԲԸՄ Հայաստանի մշակութային միջոցառումներ
- Այլ նորություններ...
«Խ Ո Ս Տ ՈՒ Մ Ը»  Ֆ Ի Լ Մ Ի   Թ Ի Մ Ը   Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն ՈՒ Մ  
Պոստ Ֆակտում. Անթերի Ջորջը
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋԵՐՄՈՐԵՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՕՍԿԱՐԱԿԻՐ ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻՆ և ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ
Հայերը պատվեցին Խոստումը ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջին և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին, ովքեր սեպտեմբերի 21-ին ժամանել էին Երևան՝  մասնակցելու ֆիլմին և դրա հեղինակներին, այդ թվում՝ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Ավելին՝ այստեղ:  
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ՝ «ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻ ԵՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀԲԸՄ Հայաստանը մամուլի ասուլիս հրավիրեց «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջի և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի մասնակցությամբ, ովքեր ժամանել են Հայաստան մասնակցելու մի շարք հիշարժան միջոցառումների՝ ի ցույց ֆիլմի ստեղծողների հանդեպ հայ ժողովրդի երախտագիտության:
Ավելին՝
այստեղ:
Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
«ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻ ԵՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՅՑԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
Սեպտեմբերի 23-ին, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի տոնակատարությունից երկու օր անց, «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը խորհրդանշական և հուզիչ այց կատարեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ և Հիշատակի ծառուղում ծառ տնկեցին՝ պատվելով երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին:
Ավելին՝
այստեղ:
Terry George and Eric Esrailian at the premier of the "We Promise" musical tribute in Yerevan
«ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ»
«Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերան՝ ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից, մեկնարկեց սեպտեմբերի 22-ին, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին ներկա էին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը: 
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻ ԵՎ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 
ՀԲԸՄ Հայաստանը և Creative Armenia-ն  հյուրընկալեցին օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը») և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի («Խոստումը», «Ոչնչացնելու մտադրությունը») վարպետության դասը։ Ավելի քան 150 հյուրեր, այդ թվում՝ կինոգործիչներ, լրագրողներ և Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի կողմից հյուրընկալած 2 ժամ տևողությամբ ծավալուն ծրագրին, որը վարում էր Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։
Ավելին՝ այստեղ:
Վարպետության դասը դիտե՛ք այստեղ
«Խոստումը» ֆիլմի ռեժիսորին և պրոդյուսերին շնորհվել է «Սբ. Սահակ, Սբ. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Ամփոփելով տոնական և հիշատակման միջոցառումներով լի շաբաթը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Թերիի Ջորջին և Էրիկ Իսրայելյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ պատվո շքանշան: Մատուցվեց նաև կիրակնօրյա սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս լուսահոգի Գարեգին Ա-ի, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի և Քրիս Քորնելի:
Նկարներն՝ այստեղ:
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՀԲԸՄ ՄԻ ՇԱՐՔ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ
Սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀԲԸՄ մի շարք ղեկավարներ՝ Վաչե Մանուկյանը, Վազգեն Յակուբյանը, Արմեն Սարգսյանը և Վահե Գաբրաշը պարգևատրվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Նկարներն՝ այստեղ:
YSIP-Ը ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԻԱՆԱԼԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵ-ՐՈՒՄ
2017թ. ամառը երկար սպասված էր Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում ապրող 28 ուսանողների համար, ովքեր միացել էին ՀԲԸՄ  YSIP ծրագրին՝ բովանդակալից վեց շաբաթ անցկացնելով հայրենիքում՝ ձեռք բերելով գործնական մասնագիտական փորձ և բացահայտելով Հայաստանը:
Ավելին՝
այստեղ:

 
ՀԱՅԱՍՏԱՆ - ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎ 2017
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը ներկայացրեց սիրահայերի աջակցությանն ուղղված ՀԲԸՄ-ի իրականացրած աշխատանքները և ծրագրերը 2012-2017թթ-ի ընթացքում:
Նկարներն՝
այստեղ:
ՀԲԸՄ-Ն ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻՆ
ՀԲԸՄ Հայաստանը և ՀՀ ՊՆ-ն նվիրաբերության պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալին կտրամադրի արհեստական շնչառության երկու համակարգ և դեֆիբրիլյատոր-մոնիտոր՝ հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրելու նպատակով: Նվիրաբերությունը ՀԲԸՄ «Օգնենք Արցախին» արշավի մաս է կազմում և իրականացվում է «Չերչյան ընտանիք» հիմնադրամի և ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի առատաձեռն աջակցության շնորհիվ:
Ավելին՝
այստեղ
:
AGBU Provides Kindles to the Armenian Army
ՀԲԸՄ-Ն ԷԼ. ԳՐՔԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ԲԱՆԱԿԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ
Բանակին ցուցաբերվող շարունակական աջակցության շրջանակներում ՀԲԸՄ-ն 1000 հատ էլ. գիրք նվիրաբերեց ՀՀ բանակի սպայական կազմին՝ ավելի քան 160 ներբեռնված զինվորական մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ: 
ՀԲԸՄ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ 
Հայաստան-Բուլղարիա բիզնես ֆորումը ներկայացրեց Հայաստանի բարեփոխումների ծրագիրը և ներդրումային հեռանկարները բուլղարական պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովան, Բուլղարիայի խորհրդարանի անդամներ, ՀԲԸՄ Սոֆիայի և ՀԲԸՄ Վառնայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բուլղարիայում բիզնեսի, տուրիզմի, մշակույթի, լրատվության և ՏՏ ոլորտների ներկայացուցիչներ: Հայկական կողմը ներկայացրեցին ՀԲԸՄ Հայաստանը, Հայաստանի Զարգացման հիմնադրամը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ
ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՄԲ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Մեկ շաբաթ շարունակ Ուրուգվայի  Oceano F.M., ռադիոկայանի #JusticiaInfinita  ամենօրյա հաղորդումը հեռարձակվում էր ՀԲԸՄ Հայաստանից:
Հարութ Մարկոսյանի երազանքը  իրականացավ 
#JusticiaEnArmenia-ի շնորհիվ: Նա ուղիղ հեռարձակմամբ երգեց իր կուռքի՝  Նատալիա Օրեյրոյի հետ: Տեսանյութն՝ այստեղ:
GRQABATS
ԳՐՔԱԲԱՑՎԵԼ Է ՍԻՐՈՎ
Մարալի հետ քիչ-քիչ տեղափոխվում ենք թումանյանական հրաշքների աշխարհ: Պատերին հայկական հեքիաթների հերոսներն են, շուրջբոլորը հայկական լեռնաշխարհի գունազարդ բնությունը: «Այնպիսի տպավորություն է, որ ժամանակի մեքենա ենք ստեղծել ու տեղափոխվում ենք մանկություն», - ասում է Մարալ Շահվերդյանը՝ ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) երևանյան խմբի անդամներից մեկը, ով իր խմբակիցների հետ միասին Աշոտ Նավասարդյանի անվան 196-րդ դպրոցի աշակերտների համար ստեղծեցին հեքիաթից պոկված մի անկյուն՝ առաջին «Գրքաբաց» ընթերցանության սենյակը:
Ավելին՝ այստեղ:
ԵՐԵՎԱՆԻ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԸ՝ ՀՕԳՈՒՏ ՀԲԸՄ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ
Հոկտեմբերի 15-ին, մայրաքաղաքում կայացավ վազքի Երևանյան երրորդ կիսամարաթոնը` Հայաստանի  ամենագունեղ և տոնական միջոցառումներից մեկը: Ամեն տարի վազքի բոլոր սիրահարները՝ սկսնակներն ու արհեստավարժները, մեծերն ու երեխաները մասնակցում են կիսամարաթոնին: Այս տարի, ՀԲԸՄ Հայորդյաց տները ընդգրկված էին կիսամարաթոնի «Բարեգործական ծրագրեր»-ում տեղ գտած չորս կազմակերպությունների շարքում՝ մասնակիցների նվիրատվություններից օգտվելու նպատակով:   
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ
Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր  2 0 1 8

ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ 2018 ԾՐԱԳԻՐՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՀԱՅՏԵՐ
Ամեն տարի ՀԲԸՄ-ն մասնագիտական զարգացման իր ծրագրերի միջոցով, այդ թվում՝ ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի հովանու ներքո հզորացնում է սփյուռքի և Հայաստանի երիտասարդների կարողությունները: Շտապե՛ք մասնակցել մասնագիտական զարգացման հրաշալի հնարավորություն ընձեռող այս ամառային ծրագրին Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բուենոս Այրեսում կամ Երևանում
Ավելին՝ այստեղ:

ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» 2018. ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
Խորը կապ ստեղծելով hայրենիքի հետ՝ ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն  երեքշաբաթյա հիանալի ամառային ճամփորդության են մասնակցում՝ հագեցած տեսարժան վայրեր այցելություններով, կամավոր աշխատանքով և մշակութային միջոցառումներով: 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները ծանոթանում են Հայաստանի հետ և տուն են վերադառնում՝ լի հայկական ժառանգության և համայքների հանդեպ ավելի մեծ հարգանքով և պատասխանատվությամբ:
Օրեր՝ օգոստոս 4-22, 2018թ.
Ծրագրի մասին ավելին՝
այստեղ:
AGBU Musical Armenia Program - Get Inspired. Make it your own.
ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» 2018 ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
ՀԲԸՆ-ն ընդունում է հայտեր 2018թ.  «Երաժշտական Հայաստան» ծրագրի համար, որը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին մասնակիցներին առաջարկում է երեքշաբաթյա հագեցած  մասնագիտական երաժշտական փորձառություն, որի շնորհիվ երաժիշտներն ու երաժշտասերները աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն են ստանում հարստացնել իրենց երաժշտական գիտելիքները և կատարողական ունակությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ:     
Օրեր՝ հուլիս 9-29, 2018թ.|
դիմե՛ք մինչև մայիսի 14-ը:
www.agbumusicalarmenia.org 
Ք Հ   Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՏԵԽՆՈՎԱՑԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ 
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Դոկտոր Երվանդ Զորյանը դարձավ ՀԲԸՄ Հայաստանի Տեխնովացիա Հայաստան նախաձեռնության Քաղաքացիական հասարակության կամուրջ ծրագրի առաջին Բարի կամքի դեսպանը:  Նորարարական կրթության և կանանց ՏՀՏ ոլորտի մեջ ներգրավելու ակտիվ ջատագով Զորյանն օժանդակեց «Մեկ քայլ առաջ» հայաստանյան թիմին՝ մասնակցելու 2017թ Տեխնովացիոն մարտահրավեր գլոբալ մրցույթի գագաթաժողովին, որտեղ աղջիկներն արժանացան Ժողովրդի ընտրություն մրցանակին: Ավելին՝ այստեղ:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՊԵՐԱ
ՀԲԸՄ Հայաստանի ՔՀ Կամուրջ ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ ֆրանսիական օպերայի երեկո բարեգործական համերգը։ Միջոցառումը կազմակերպել էր Պահապան զարգացման հիմնադրամը՝ Երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ՝ Կոթի սահմանամերձ գյուղի դպրոցում խաղաթաքստոց կառուցելու նպատակով։ Ավելին՝ այստեղ:
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ՊՐՈՍՊԵԿՏ» ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՌՅԱԿԻ ՀԱՄԵՐԳԸ
ՀԲԸՄ մշակութային միջոցառումների շրջանակներում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի լեփ-լեցուն դահլիճում 2 ժամանոց համերգային ծրագրով հանդես եկավ «Պրոսպեկտ» դաշնամուրային եռյակը ԱՄՆ-ից, որի կազմում են Հայկ Արսենյանը, Սամի Մերդինյանը և Մայքլ Նիկոլասը:
Միջոցառման նկարներն՝
այստեղ:
Ազգային պատկերասրահում բացվեց բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի ցուցահանդեսը
ՊԵՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ | ՆԱՎԱՄԱՏՈԻՅՑՆԵՐ
Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվեց բուլղա-րահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի բարձր հովանու ներքո:
Միջոցառման նկարներն՝
այստեղ:
"Three Colours" Art exhibition Opened at AGBU Armenia
«ԵՐԵՔ ԳՈՒՅՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀԲԸՄ Հայաստանի և Artbeep-ի համատեղ «Երեք գույն» ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին՝ ներկայացնելով  տարբեր սերունդների և ոճերի նկարիչների գործերը` միավորված  եռագույնի երանգներով։ 
Ցուցահանդեսին ներկայացված էին 28 ժամանակակից հայ նկարիչների լավագույն աշխատանքներ, որոնք մեկ ամիս շարունակ ցուցադրված էին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Ցուցահանդեսը նվիրված էր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ 
ՀԲԸՄ Հայաստանում մեկնարկեց ֆրանսիական դասական ֆիլմաշարի երկրորդ շրջանը՝ Լուի Մալի "Elevator to the Gallows" ֆիլմով՝ Ժաննա Մորոյի և Լինո Վենտուրայի մասնակցությամբ և Մայլզ Դևիսի անկրկնելի կատարումներով: Ցուցադրեցինք նաև Ժյուլիեն Դյուվիվիեի 1937թ.-ին նկարահանված Pépé le Moko քրեական դրաման՝ միակ և անկրկնելի Ժան Գաբինի մասնակցությամբ:
ՖԻԼՄ. «ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ GAME OVER»  
ՀԲԸՄ Հայաստանում կայացավ «Դարձ ի շրջանս յուր» կինո եռերգության 3-րդ մասի՝ «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմի ցուցադրությունը՝ մասնակցությամբ ֆիլմի հեղինակներ Տիգրան Պասկևիչյանի, Արա Շիրինյանի և Սաթենիկ Ֆարամազյանի: Լեփ լեցուն դահլիճը ֆիլմից հետո հնարավորություն ունեցավ կիսվելու իր տպավորություններով ու հարցեր ուղղելու հեղինակներին:
Միջոցառման նկարներն՝
այստեղ:
«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ  9-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ
Ամբողջությամբ յուղաներկով նկարված առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթը ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում ներկայացրեց «Վան Գոգի կրքերը» ֆիլմի նկարահանման ողջ ընթացքը, առաջին հայացքից անհավանական թվացող այս նախագծի դժվարություններն ու հաղթանակները: 125 եվրոպացի նկարիչների 65,000 կտավներով ստեղծված այս ֆիլմը ցուցադրվեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի 9-րդ փառատոնի շրջանակներում:
Ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:
«ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ»
«Արգենտինական տանգոյի շաբաթ»-ի շրջանակներում, հոկտեմբերի 9-11-ը, մենք հյուրընկալեցինք երեք վավերագրական ֆիլմերի՝ «Վերջին ծափողջյուն», «Վերջին բանդոնեոնահարը» և «Զգալով Պիացցոլային» ցուցադրությունը:
Միջոցառումները կազմակերպվել էին Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ:
Միջոցառման նկարներն՝
այստեղ:
ԵՐԵՎԱՆԻ ԴՈՒԴՈՒԿԻ ՓԱՌԱՏՈՆ
Արմեն Բաբախանյան, Ջիվան Գասպարյան կրտսեր, Լյուսի Խանյան, Հարություն Չկոլյան, Սաշ Աղամյան և այլ հայտնի անուններ մասնակցեցին Երևանի դուդուկի փառատոնին, Հոկտեմբերի 13-15-ը ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Փառատոնն անց է կացվում ՀԲԸՄ կատարողական արվեստների բաժնի օժանդակությամբ:
Միջոցառման նկարներն՝
այստեղ:
«ԺԻՐՈ» ԳԻՐՔ-ԱԼԲՈՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Արևիկ Դորի «Ժիրո»-ն մեր այբուբենը հետաքրքրաշարժ ձևով սովորեցնող նկարազարդ գիրք-ալբոմ է: Հայերեն տառերին ծանոթանալովՙ Ժիրոն ու նրա ընկեր արջը ճամփորդում են օվկիանոսով, ցորենի դաշտերով, ձյունածածկ անտառներով ու անապատով, իսկ մեր փոքրիկներն այդ ընթացքում գտնում ու նկարում են տառերը և միանում հերոսների արկածներին: 

 
Հ Բ Ը Մ - Ն  Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ

 

ՀԲԸՄ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ՀԲԸՄ-ն անվերապահորեն պաշտպանում է ՀՀ-ում ընտանեկան բռնության քրեականացմանն ու ողջ երկրում ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելուն ուղղված օրենքի նախագիծը:
Ավելին՝
այստեղ:
AGBU Argentina Chapter Joins "What are you doing for Artsakh" Campaign
«ԴՈՒ Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» 
ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղը,  հայրենիքին օգտակար լինելու նպատակով, միացավ ՀՀ Սփյուռքի նախարարության՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» կոչին, որի շրջանակներում 10 համերգ է կազմակերպվել Հարավային Ամերիկայի տարբեր քաղաքներում՝ նպատակ ունենալով համերգների միջոցով տարածել հայկական մշակույթը,  անցկացնել դրամավաք, որից գոյացած գումարներով ձեռք է բերվել 160 միավոր երաժշտական գործիքներ և արդեն իսկ հանձնվել ԼՂՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը:
Ավելին՝
այստեղ:
Ա Ռ Ա Ջ Ի Կ Ա  Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ԴԵԿՏԵՄԲԵՐ 1: ՃԵՊԱԶՐՈՒՅՑ: Հանդիպում Վահան Արծրունու և ստեղծագործական թիմի հետ (15:00)
ԴԵԿՏԵՄԲԵՐ 1: ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ:
«Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15 ամյակը (19:00)
ԴԵԿՏԵՄԲԵՐ 5: ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ոսկան Երևանցի (19:00)
ԴԵԿՏԵՄԲԵՐ 6: ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ֆրանսիական դասական կինո "Le Mepris" (19:00)
ԴԵԿՏԵՄԲԵՐ 8: ԶՐՈՒՅՑ: TEDxYerevanSalon (18:00)

ԴԵԿՏԵՄԲԵՐ 15: ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ: «Տնից տուն» (18:30)
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: