View this email in your browser
Անգլերեն

ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ
- «ԽՈՍՏՈՒՄ» (THE PROMISE) ՖԻԼՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻՆ
-
ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՀԲԸՄ-Ի ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
- ՀԲԸՄ-Ի ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 
- 50,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
-
 ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-  ՀԲԸՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ 
- ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ 11-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ 
- ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ
- ԳՈՐԾՎԱԾ Է ՍԻՐՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
- ՀԲԸՄ  ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԴԱՐՏՄՈՒՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
- ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ  
- ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ՔՀԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳԻՐ.  ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔՀԿ-ՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
- «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԿՆՈՋ ՀԱՄԱՐ`ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔԸ». ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՈՉ ԱՍԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ
- ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր, ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈՆԸ
- ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
-  ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԳԱՐՈՒՆ 2017 ՈՒՍ. ՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ

- ԱՌԱՋԻԿԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հ Բ Ը Մ - Ն   Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ

 

 THE PROMISE ՖԻԼՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԻԼԻՆ
Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ բյուջեով և մի շարք անվանի դերասանների մասնակցությամբ Հոլիվուդյան այս ֆիլմի համաշախարհային առաջնախաղը  տեղի կունենա ապրիլ ամսին. ԱՄՆ-ում և Կանադայում՝ ապրիլի 21-ին, Հայաստանում և Ռուսաստանում՝ ապրիլի 27-ին:
Ամբողջական նյութն՝
այստեղ:
ՀԲԸՄ-ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
2016-2017թթ. ուսումնական տարիներին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) 28 երկրների ուսանողների տրամադրել է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար կրթաթոշակ: Գրեթե մեկ դար է, ինչ ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի միջոցով աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված խոստումնալից ու ուսումնական նկրտումներով տասնյակ հազարավոր երիտասարդ հայ ուսանողներ աջակցություն են ստանում:
Ամբողջական նյութն՝ այստեղ:
ՀԲԸՄ-Ի ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անմիջապես լծվեց մեր հայրենակիցների օգնության գործին:
Ամբողջական նյութն՝
այստեղ:
50,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
ՀԲԸՄ Նյու Յորքի ԵԱ խումբը անցկացրեց իր16-րդ տարեկան Լուռ աճուրդը և Կոկտեյլ ընդունելությունը, որի ընթացքում 50.000 ԱՄՆ դոլար հավաքվեց ՀԲԸՄ-ի սիրիահայերի շտապօգնության ֆոնդին աջակցելու նպատակով:
Ամբողջական նյութն՝ 
այստեղ:
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նոր հուշագրի համաձայն, ՀԲԸՄ-Քլոտիա Նազարեան բժշկական կենտրոնում անհատույց բուժօգնություն ստացող սիրիահայերն անհրաժեշտության դեպքում կուղեգրվեն Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ ստանալու հետագա բուժօգնությունը 45% զեղչով:
Ամբողջական նյութն՝ այստեղ: 
ԱՆԳԼԵՐԵՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Օմբուդսմենի, ՀԲԸՄ-ի և ՀԱՀ-ի միջև 2016 թ.-ի նոյեմբերին կնքվեց եռակողմ համաձայնագիր, ըստ որի՝ ՀԲԸՄ աջակցությամբ ՀԱՀ-ում կազմակերպվել են անգլերենի վերապատրաստման դասընթացներ վերջին վեց ամիսների ընթացքում:
Ամբողջական նյութն՝
այստեղ:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ 11-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Մեկնարկել է Շախմատի հանրապետական համադպրոցական 11-րդ օլիմպիադայի երրորդ փուլի երևանյան հանդիպումները: Եզրափակիչ դուրս եկան Չեխովի անվան թիվ 55 դպրոցի, Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցի և «Ուսում» կրթահամալիրի թիմերը: Հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից արժանացան դյուրակիր համակարգիչների:
Ամբողջական նյութն՝
այստեղ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ
Մարտի 1-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգ:
Ամբողջական հոդվածն՝
այստեղ:
Տեսանյութն՝
այստեղ:
ԳՈՐԾՎԱԾ Է ՍԻՐՈՎ` ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանը այցելեց Ստեփանակերտի ծննդատուն՝ Բեթի Չերքեզյանի և Նյու Ջերսիի մի խումբ կանանց գործած գեղեցիկ մանկական գլխարկներն ու տաք ծածկոցները նորաթուխ մայրիկներին նվիրելու նպատակով:
Ամբողջական նյութն՝
այստեղ:
Տեսանյութն՝
այստեղ:
ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԴԱՐՏՄՈՒՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻՆ
ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) երևանյան թիմը հյուրընկալեց Դարտմուտի համալսարանի Թաք բիզնես դպրոցի MBA ուսանողներին, ովքեր այս օրերին Հայաստանում են ուսուցողական շրջայցով: Ամբողջական նյութն՝ այստեղ:
ՀԲԸՄ ԵԱ թիմին միանալու համար, լրացրե՛ք դիմումաձևն՝ 
այստեղ:
ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան թիմը հյուրընկալել էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մարկետինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Հակոբյանին: Ամբողջական նյութն՝ այստեղ:
ՀԲԸՄ ԵԱ թիմին միանալու համար, լրացրե՛ք դիմումաձևն՝ 
այստեղ:
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԵՐԵՎԱՆ ՋԱԶԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մարտի 20-ի շաբաթը ՀԲԸՄ Հայաստանում սկսվեց ջազի հնչյուններով: Նյու Յորք - Երևան ջազի վարպետները ՀԲԸՄ Հայաստանի բեմում էին: Շնորհակալություն, հրաշալի համերգի համար, սիրելի ջազմեններ:
Երեկոյի նկարներն՝
այստեղ:
«MUSIC DRIVE TALKS»-Ը ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երաժշտություն, նորարարություն, ճաշակ, արվեստ ու ազատություն. սրանք էին MusicDriveTalks-ի հիմնական թեմաները: MusicDriveFest-ի շրջանակներում մարտի 25-ին ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտներ, Human Element խմբի անդամներ՝ Մեթյու Գարիսոնին, Գարի Նովակին, Սկոտ Կինսիին ու Արտո Թունչբոյաջյանին:
Հանդիպման նկարներն՝
այստեղ:
ՀԲԸՄ-ն ԱՋԱԿՑՈՒՄ Է OPUS3 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ 
Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորման և ARTCONCEPT միջազգային ասոցիացիայի OPUS3 երաժշտական միջազգային փառատոնը դեռևս շարունակվում է Երևանում: Անցյալ 2 շաբաթների ընթացքում ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց այդ փառատոնի միջոցառումներից մի քանիսը: Փառատոնի կազմակերպիչները տարբեր տարիների ՀԲԸՄ կրթաթոշակակի արժանացած երիտասարդ երաժիշտներ են: 
Միջոցառման նկարներն՝
այստեղ:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱՇԱՐ 2017
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և «Ֆորում» թատրոնի կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ի շրջանակներում  յուրաքանչյուր հինգշաբթի, մեկ ամիս տևողությամբ ՀԲԸՄ Հայաստանում ցուցադրվեց թվով վեց ֆիլմ:  Ցուցաշարն ավարտվեց «Լատինական պայթյուն. Նոր Ամերիկա» ֆիլմի ցուցադրությամբ մարտի 31-ին:
Ցուցաշարի նկարներն՝ այստեղ
 
ՍԱՐԿՈ ՄԻՆԷԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Կանանց միամսյակը ՀԲԸՄ Հայաստանում մեկնարկեց ՀԲԸՄ-ի և One Armenia-ի համատեղ կազմակերպած երեկոյով, որի նպատակն էր իրազեկել և միջոցներ հավաքագրել Halo TrustRemove Landmines from Artsakh ծրագրի համար: Երեկոն ուղեկցվում էր նաև Սարկո Մինեի անհատական ցուցահանդեսով ու DJ Անաիս Փոուզի առաջարկած երաժշտությամբ:  Տեսանյութն՝ այստեղ:
Միջոցառման նկարներն՝ այստեղ:
ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ո՞վ է ասում, որ գիտության սրընթաց առաջադիմության, անսանձելի, համայնակործան պատերազմների ու մարդկության ամենանենգ ու դաժան տեսակի ահաբեկչությունների այս դարում զոհ պիտի գնան մարդկային արժեքները, մշակույթն ու արվեստները, գրականությունն ու երաժշտությունը եւ շատ ուրիշ բաներ:
Ամբողջական նյութն՝
այստեղ:

Ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
Ք Հ   Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
ՔՀԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔՀԿ-ՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
ՔՀԿամուրջ ծրագիրը սիրով հրավիրում է հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին գրանցվելու ծրագրի գործընկերների բազայում:
Ամբողջական նյութն՝
այստեղ:
Գրանցվե՛ք այստեղ:
Տ Ե Ս Ա Ն Կ Յ ՈՒ Ն
Գայանե Մկրտչյան
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԿՆՈՋ ՀԱՄԱՐ`ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔԸ», ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինը տարի ամուսնու կողմից բռնության և խոշտանգումների ենթարկված երկու երեխաների մայր Հասմիկ Խաչատրյանի կյանքը փոխվեց այն պահից սկսած, երբ երեք  տարի առաջ իր մեջ ուժ գտավ գիշերով փախչել ամուսնու տնից՝ սեփական կյանքը փրկելու և իր իրավունքներին տեր կանգնելու համար:
Ամբողջական նյութն՝
այստեղ:
Կ Ր Թ Ա Կ Ա Ն  Ե Վ  Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր, ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈՆԸ
Դեռ չե՞ք որոշել, թե ինչպես եք անցկացնելու առաջիկա ամառը: Միացե՛ք ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան»-ի այս տարվա ծրագրին հուլիսի 10-30-ը: 
 Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդ երաժիշտները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց կատարողական հմտությունները, ծանոթանալու հայկական երաժշտության պատմությանը և հայկական երգարվեստին:  Դիմե՛ք`
agbumusicalarmenia.org.

ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ   
ՀԲԸՄ «Բացահտի՛ր Հայաստանը» ծրագրի տեղերը գրեթե սպառված են: Եվս հինգ երիտասարդ աշխարհի տարբեր ծայրերից կարող են մասնակցել այս հետաքրքրաշարժ ծրագրին՝ հայրենիքը իր ողջ հմայքով բացահայտելու համար:
Ավելին՝ այստեղ:
Դիմե՛ք՝
այստեղ:

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԳԱՐՈՒՆ 2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն ուրախությամբ տեղեկացնում է, որ շուտով մեկնարկելու է 2017թ. գարնանային ուսումնական շրջանը: Դասերը կսկսվեն 2017թ. ապրիլի 17-ին: Առաջարկվող դասընթացներն են՝ հայոց լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն, հայոց պատմություն, հայկական մշակույթ (ճարտարապետություն ու մշակույթ) և շախմատ: Դասընթացները հասանելի են ըստ մակարդակների և դասավանդման յոթ լեզուների: Արձանագրման և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, սեղմե՛ք այստեղ:

Ա Ռ Ա Ջ Ի Կ Ա   Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

ԱՊՐԻԼ 14: ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ: Տաթև Մնացականյան (18:30)
ԱՊՐԻԼ 19: ՔՆՆԱՐԿՈՒՄ: Ստեղծարար ապագա (10:30)
ԱՊՐԻԼ 21: ՖԻԼՄ: «Հյուրանոց Ռուանդա», Թերի Ջորջ (19:00) 
ԱՊՐԻԼ 27: ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ: Կլոդ Լեդու (Խաչմերուկ 2017) (13:00)   
ԱՊՐԻԼ 27: ՀԱՄԵՐԳ: Ա. Հովհաննիսյան | Լ. Մխիթարյան (Խաչմերուկ 2017) (20:00)   
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list

Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: