Copy
  
View this email in your browser


Ա Յ Ս  Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ
- Ցանկանում ենք Եվրոպան Արցախում
- ՀԲԸՄ Երիտասարդական ծրագրեր 2017
- ՀԲԸՄ Հայաստանի մշակութային միջոցառումներ
- ՀԲԸՄ FOCUS 2017 Բեյրութում
- Այլ նորություններ...
Հ Բ Ը Մ  Ա Մ Ա Ռ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր
ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 2017
ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի շրջանակներում 28 երիտասարդ Սիրիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից ու Միացյալ Թագավորությունից վեց շաբաթ շարունակ աշխատեցին Հայաստանի լավագույն ընկերություններում: Սա մշակութային հարստացման և մասնագիտական փորձի փոխանակման շրջան էր: Շնորհակալ ենք բոլոր գործընկեր կառույցներին ծրագրի մասնակիցներին ընդունելու և նրանց մասնագիտական զարգացումն ապահովելու համար: Դա չափազանց կարևոր և անգնահատելի փորձառություն էր բոլորի համար:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
AGBU Musical Armenia Program 2017
ՀԲԸՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2017
3-շաբաթյա վարպետության դասերից, դասախոսություններից ու փորձերից հետո ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում կայացավ «Երաժշտական Հայաստան» ծրագրի եզրափակիչ գալա համերգը: Մեր ջերմ շնորհակալությունը բոլոր դասախոսներին ու մասնակիցներին: Մենք արդեն սկսում ենք պատրաստվել «Երաժշտական Հայաստան 2018»-ին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր  ՀԱՅԱՍՏԱՆԸ» 2017
Իր գործունեության 14-րդ տարելիցին, ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրին մասնակցեցին թվով 52 երիտասարդ 10 տարբեր երկրներից: Այս տարին խորհրդանշական էր նրանով, որ նշվեց նաև «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի հետ համագործակցության 10 ամյակը:
Կարդացե՛ք
«Բացահայտի՛ր Հայաստանը». Հայկականության ու մարդ լինելու արվեստի գաղտնիքը անդրադարձը:
ՀԲԸՄ սկաուտական բանակումը 10 տարեկան է...
ՆՇՎԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻ 10 ԱՄՅԱԿԸ 
ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարը արդեն 10 տարի է շարունակում է հավաքետեղի լինել ՀԲԸՄ սկաուտների համար: Այս տարի այն հյուրընկալել էր ավելի քան 200 ՀԲԸՄ սկաուտների Արգենտինայից, Հայաստանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Ուրուգվայից և ԱՄՆ-ից, ովքեր ժամանել էին Հայաստան՝ ծանոթանալու Հայստանի գեղեցիկ բնությանը և տեսարժան վայրերին զարգացնելու սկաուտական հմտություններն ու ընկերանալու հասակակիցների հետ: Ավելին՝ այստեղ:
POUR ARMÉNIE, TERRE DE VIE
«Հայաստան, կյանքի երկիր» ծրագիրը մեկնարկեց 2011թ.: Ծրագրի մասնակիցներն երկու տարին մեկ գալիս են հայրենիք՝ սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով: «Հայաստան, կյանքի երկիր» ծրագիրն օր օրի ընդլայնվում է՝ իր շարքերն ընգրկելով նաև օտարազգի երիտասարդների, որոնցից շատերի համար Հայաստանը դառնում է իբրև երկրորդ հայրենիք:
Ավելին՝ այստեղ:
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
We Want Europe in Artsakh: Press Conference at AGBU Armenia
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպեց մամուլի ասուլիս՝ ներկայացնելու ՀԲԸՄ Եվրոպայի ստորագրահավաք-արշավը՝ կոչ անելով Եվրամիությանը ներգրավվել Արցախի ժողովրդի կյանքում:
Բանախոսներ՝ Արցախի օմբուդսմեն  Ռուբեն Մելիքյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը, Բելգիայի Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի համակարգող Շահնուր Մինասյանը ներկայացրեցին արշավի նպատակները: 
Ամբողջական նյութն՝ այստեղ:
Կոչը ստորագրեք
 այստեղ:
Դիտեք մամուլի ասուլիսը՝
այստեղ:
General Catalogue of Armenian Manuscripts, vol. 9, published through AGBU's sponsorship
ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» Թ ՀԱՏՈՐԸ
Մատենադարանը հրատարակեց «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» IX հատորը: Տպագրության հովանավորությունը  ստանձնեց ՀԲԸՄ-ն՝ շարունակելով  հայկական ժառանգությունը և մշակույթը պահպանելու և տարածելու իր առաքելությունը:
Ավելին՝ այստեղ:

ՀԲԸՄ ԲՈՒՆԵՍ ԱՅՐԵՍԻ «ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԲԸՄ Բունես Այրեսի «Մարի Մանուկյան» դպրոցի սաներն այսօր այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի, ծանոթացան ՀԲԸՄ Հայաստանի ընթացիկ և երիտասարդական ծրագրերին:
Ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ԳՈՐԾՎԱԾ Է ՍԻՐՈՎ
Այս նկարը ջերմացնում է մեր սրտերը, քանի որ դրանում պատկերված այս գլխարկը կջերմացնի Արցախում ծնված մի փոքրիկ հրաշքի:
Գործված է սիրով Բեթի Չերքեզյանի և Նյու Ջերսիի մի խումբ կանանց կողմից հատուկ Արցախի նորածինների համար:
Ֆեյսբուքյան գրառում՝
այստեղ
:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Brazilian-Armenian Gaspar Gasparian's "Distant Fragments" exhibition at AGBU Armenia
ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ|ՏԱՐԱԾԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ, ՄՈԴԵՌՆԻՍՏԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակում ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպվեց Գասպար Գասպարյանի «Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք»  ցուցահանդեսը:
Միջոցառման նկարներն՝
այստեղ:
AGBU Armenia hosts "A Handful of Kessab Folk Songs"
«ՄԻ ՓՈՒՆՋ ՔԵՍԱՊԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻՑ» ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ 
ՀԲԸՄ Հայաստանում կայացավ «Մի փունջ Քեսապի ժողովրդական երգերից» համերգային երեկոն, որի ընթացքում հնչեցին կատարումներ Յակոբ Չոլաքեանի հեղինակած «Քեսապ. Ազգագրություն, բանահյուսություն» գրքում տեղ գտած ազգագրական երգերի հավաքածուից՝ Խաչիկ Խաչատուրեանի գործիքավորմամբ և Արաքս Մահտեսեանի մատուցմամբ:
Միջոցառման նկարներն՝ այստեղ:
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 2017-Ը ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
14-րդ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց վարպետության դասերի շարք՝ մանակցությամբ անվանի կինոգործիչների և կինոքննադատների, ինչպիսիք են՝ Բորիս Խլեբնիկովը, Իլդիկո Էնյեդին, Սիռո Գեռան, Թոմ Մքսորլին, և Ռոջեր Կոսան:
Վարպետության դասերն՝ այստեղ:
EURASIADOC ԾՐԱԳԻՐԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2011թ. ի վեր Docmonde'-ի EurasiaDoc ծրագիրը կազմակերպում է հանդիպումներ վավերագրական ֆիլմերի սցենարիստների և պրոդյուսերների համար: 
Այս տարի հյուրընկալեցինք EurasiaDoc-ի կազմակերպած հանդիպումները, որոնք նախատեսված են Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից ժամանած հեղինակների և վերապատրաստողների համար հուլիսի 10-12-ը ընկած ժամանակահատվածում: 
Միջոցառման նկարներն՝
այստեղ
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ՝ «ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ» ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Վահան Արծրունին հանդես եկավ իր՝ «Մաշտոց-Կոմիտաս» համերգային ծրագրով, որով մեկնարկեց նոր համերգային նախագիծ Հայաստանում:
Համերգի նկարներն՝ այստեղ:
ԵՐՎԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՋԱԶ ՔԱՌՅԱԿԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երկարաժամկետ միջազգային ճամփորդությունից հետո Երվանդ Մարգարյանի ջազ քառյակը հրաշալի համերգով հանդես եկավ ՀԲԸՄ Հայաստանում:
Երեկոյի նկարներն՝ այստեղ:
ՀՅՈՒՍՆՈՒՆՑ ՔԱՌՅԱԿՆ ՈՒ ԱԼԵՔՍ ԲԱԲՈՅԱՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Իհարկե պետք էր ներկա լինել ու զգալ այն ջերմ մթնոլորտն ու լիցքերը, որ Հյուսնունց քառյակն ու ԱՄՆ-ից գիտարիստ Ալեքս Բաբոյանը փոխանցեցին հանդիսատեսին իրենց համերգի ընթացքում:
Լուսանկարներն՝ այստեղ:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ - 2017 
Jean-Luc Godard-ի "Pierrot le fou" ֆիլմը ազդարարեց Ֆրանսիական դասական կինոյի 1-ին եթերաշրջանի ավարտը, որն իրականացվում էր ՀԲԸՄ ՀայաստանիՀայկական Ալիանս Ֆրանսեզի,  AFG Film Club-ի հետ համատեղ: 
Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ 2-րդ եթերաշրջանի մանրամասների համար, որը կմեկնարկի 2017թ. սեմպտեմբերից:
Միջոցառման նկարներն՝
այստեղ:
Ք Հ   Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
AGBU's BRIDGE for CSOs programme: Empowering Girls through Soccer
#TOGETHER4ARMENIA  
Together4Armenia հարթակն արդեն տալիս է իր առաջին արդյունքները: Դավիթ Տիգրանյանը կանանց ֆուտբոլի թիմի պրոֆեսիոնալ մարզիչ է ԱՄՆ-ից և նա իր մասնագիտական ունակություններն ու գիտելիքները  կիսեց GOALS թիմի և Հայաստանի շրջաններում կանանց թիմերի մարզիչների հետ:
Ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ՔՀ Կամուրջ-ի ծրագրերին ծանոթանալու, կամավոր աշխատանքների և խորհրդատվության մասին տեղեկանալու համար, հետևե՛ք մեզ ֆեյսբուքում և կայքում:
Հ Բ Ը Մ - Ն  Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ

 

400-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԲԸՄ FOCUS 2017 ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Հեռավոր Ավստրալիայից, Բրազիլիայից, Թաիլանդից և այլ վայրերից երիտասարդները մասնակցեցին ՀԲԸՄ FOCUS 2017 միջոցառմանը, որը տեղի ունեցավ օգոստոսի 2-ից 6-ը Բեյրութում: 
Ավելին՝ այստեղ:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «PROMISE TO EDUCATE» ԱՐՇԱՎԸ
Եկեք բոլորս միասին «Խոստումը» հասանելի դարձնենք ավագ դպրոցներին, բարձրագույն կրթական հաստատություններին ու գրադարաններին ԱՄՆ-ում և Կանադայում: Ընդամենը 100 ԱՄՆ դոլարով «Խոստում»-ի կրթական փաթեթը, որը ներառում է ֆիլմի DVD-ն, ուսումնական ուղեցույց և կրթական այլ գործիքներ ու ռեսուրսներ, կարելի կլինի հասցնել հինգ տարբեր հաստատություններ: Դուք նույնպես կարող եք Ձեր մասնակցությունը բերել կրթական հաստատություններում Հայոց Ցեղասպանության իրազեկման բարձրացմանն ուղղված մեր ջանքերին:
Ավելին՝ այստեղ:
Ա Ռ Ա Ջ Ի Կ Ա  Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ՀՈԿ. 4 - ՆՈՅ. 4 - ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ | Պետիկ Պետրոսյան. «Նավամատույցներ» 
ՀՈԿՏԵՄԲԵՐ 29 - ՆՈՅԵՄԲԵՐ 1 - «ՌեԱնիմանիա» փառատոն
ՆՈՅԵՄԲԵՐ 2 - ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ | Le salaire de la peur | The Wages Of Fear (19:00)
ՆՈՅԵՄԲԵՐ 14 - 18 - «Կին» կինոփառատոն 
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list
Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: