Copy
  
View this email in your browser


Ա Յ Ս  Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ
-  ՀԲԸՄ-ն աջակցում է հայագիտության զարգացմանը
-  Հայկական վիրտուալ համալսարանը կաջակցի փախստականների ինտեգրմանը
-  Հանրային հեռուստատեսության անդրադարձը ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերին
-  ՀԲԸՄ Հայաստանի մշակութային միջոցառումներ 
- «Խոստումը» ֆիլմի թիմը Հայաստանում. Ամփոփիչ տեսանյութ
 
-  Ավելին..
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Արդեն երրորդ տարին է ՀԲԸՄ-ն աջակցում է Մատենադարանի ասպիրանտներին, որի շնորհիվ մինչ օրս Մատենադարանի թվով 29 երիտասարդ մասնագետներ արժանացել են կրթաթոշակների՝ հնարավորություն ստանալով լիարժեք զբաղվել գիտությամբ: Ավելին՝ այստեղ:
Ցանցային կրթությունը փրկություն է հայերի համար
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ ազդարարելով Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպմանն ուղղված համատեղ ծրագրի մեկնարկը:
Ավելին՝ այստեղ:
Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր  2 0 1 8
 
Meronq: AGBU Yerevan Summer Internship Program
ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 2018   ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
Ամեն տարի ՀԲԸՄ-ն մասնագիտական զարգացման իր ծրագրերի միջոցով, այդ թվում՝ ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի հովանու ներքո հզորացնում է սփյուռքի և Հայաստանի երիտասարդների կարողությունները: Շտապե՛ք մասնակցել մասնագիտական զարգացման հրաշալի հնարավորություն ընձեռող այս ամառային ծրագրին Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բուենոս Այրեսում կամ Երևանում
Ավելին՝ այստեղ:
Meronq: AGBU Discover Armenia Program and Antranik Scout Camp 2017
ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» 2018. ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
Խորը կապ ստեղծելով hայրենիքի հետ՝ ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն  երեքշաբաթյա հիանալի ամառային ճամփորդության են մասնակցում՝ հագեցած  տեսարժան վայրեր այցելություններով, կամավոր աշխատանքով և մշակութային միջոցառումներով: 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները ծանոթանում են Հայաստանի հետ և տուն են վերադառնում՝ լի հայկական ժառանգության և համայքների հանդեպ ավելի մեծ հարգանքով և պատասխանատվությամբ:
Օրեր՝ օգոստոս 4-22, 2018թ.
Ծրագրի մասին ավելին՝
այստեղ:
Meronq: AGBU Musical Armenia Program 2017
ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» 2018 ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
ՀԲԸՆ-ն ընդունում է հայտեր 2018թ.  «Երաժշտական Հայաստան» ծրագրի համար, որը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին մասնակիցներին առաջարկում է երեքշաբաթյա հագեցած  մասնագիտական երաժշտական փորձառություն, որի շնորհիվ երաժիշտներն ու երաժշտասերները աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն են ստանում հարստացնել իրենց երաժշտական գիտելիքները և կատարողական ունակությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ:     
Օրեր՝ հուլիս 9-29, 2018թ.| դիմե՛ք մինչև մայիսի 14-ը:
www.agbumusicalarmenia.org 
Ք Հ   Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
BRIDGE4CSOs: A look back at 2017
ՔՀ ԿԱՄՈՒՐՋ.  ԱՆԴՐԱԴԱՐՁ 2017-ԻՆ  
ՔՀ Կամուրջ ծրագրի թիմն անդրադարձ կատարեց 2017-ին: Ներկայացնում ենք առաջին անդրադարձը ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանի կողմից: Միացե՛ք ծրագրին և օգնե՛ք կառուցել կենսունակ, ճկուն և նորարար քաղաքացիական հասարակություն Հայաստանում:  
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

Armenian State Jazz Orchestra at AGBU Armenia
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ 
Արմեն Հյուսնունցի գլխավորած Հայաստանի պետական ջազ նվագախումբը ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում նոյեմբերի 29-ին հանդես եկավ հիասքանչ ջազային համերգով:
Համերգի անդրադարձը ռուսերենով՝ այստեղ:
ՀԲԸՄ-Ն ՄԻԱՆՈՒՄ Է ՄԱԿ-ԻՆ ՆՇԵԼՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Տարբեր երկրներում կազմակերպվող միջոցառումներով ՀԲԸՄ-ն միացավ ՄԱԿ-ին նշելու Ցեղասպանության հիշատակման և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը դեկտեմբերի 9-ին։
ՀԲԸՄ Հայաստանի կողմից այս առիթով անցկացվող միջոցառումներից առաջինը Վերդիի «Ռեքվիեմ»-ն էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և աշխարհահռչակ մեներգիչների կատարմամբ:
Ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:
«ԲՆԱՋՆՋՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ
 «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի ցուցադրությունը ՀԲԸՄ Հայաստանի թվով երկրորդ միջոցառումն էր Հայաստանում` նվիրված ՄԱԿ-ի կողմից սահմանված Ցեղասպանության հիշատակման և կանխարգելման միջազգային օրվան: 
Ֆեյսբուքյան գրառումն՝  այստեղ:
«ԳԻՐՔ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿԻՆՈԵՌԵՐԳՈՒԹՅԱՆ «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ
ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց «Գիրք հայրենիք» կինոեռերգության «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմը՝ անգլերեն թարգմանությամբ: Ցուցադրության հատուկ հյուրերն էին ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպան Յոս Դուման, ՀԲԸՄ Լոնդոնի ատենապետ Արա Սարաֆյանը և ֆիլմի հեղինակները՝ Հակոբ Փափազյանը, Նվեր Մնացականյանը և Վահրամ Մարտիրոսյանը:
Միջոցառման նկարներն՝ այստեղ:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ
Անկրկնելի Բրիջիտ Բարդոյի մասնակցությամբ Ժան Լյուկ Գոդարի Le mépris («Արհամարհանք») ֆիլմի ցուցադրությամբ եզրափակվեց Ֆրանսիական դասական կինոյի 2017թ.-ի ֆիլմաշարը: Ողջ տարվա ընթացքում ֆիլմաշարը իր շուրջը համախմբեց կինոսեր և ֆրանսախոս հասարակությանը՝ դիտելու ֆրանսիական դասական կինոյի ութ հիանալի նմուշ: 
 
«ՖՈՏՈԼՈՒՐ»-Ը 15 ՏԱՐԵԿԱՆ
Դեկտեմբերի 1-ին հյուրընկալեցինք «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը` նվիրված Հայաստանում «ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին, որի հիմնադրման գործում իր ուրույն  ներդրումն է ունեցել նաև ՀԲԸՄ-ն: Միջոցառման նկարներն՝ այստեղ
 «ՏՆԻՑ ՏՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
 «Տնից Տուն»֊ը Հայաստանում և Արցախում ապրող սիրիահայ նորեկների կյանքի հետադարձ հայացք է՝ վավերագրված հայտնի կին լուսանկարիչներ 4 Plus-ի Նազիկ Արմենակյանի, Փիրուզա Խալափյանի և VII Photo Agency-ի Անուշ Բաբաջանյանի կողմից: 
Al Jazeera-ի անդրադարձը միջոցառմանը՝
այստեղ: 
Հետևե՛ք միջացառմանն այստեղ:
ԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ 
60 ֆիլմ 20 երկրներից: Նոյեմբերի 14-18-ը ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց 14-րդ ԿԻՆ միջազգային կինոփառատոնը: Փառատոնը հավատարիմ է մնում հասարակության մեջ կնոջ և, մասնավորապես, կին ստեղծագործողի տեղն ու դերը վերաիմաստավորելու և տարբեր մշակույթների փոխընկալմանը նպաստելու իր նպատակին։
Ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
«Խ Ո Ս Տ ՈՒ Մ Ը»  Ֆ Ի Լ Մ Ի   Թ Ի Մ Ը   Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն ՈՒ Մ
The Promise team in Armenia
«ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ  ԹԻՄԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԲԸՄ -ի հրավերով Խոստումը ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը  ժամանեցին  Հայաստան սեպտեմբերին՝ մասնակցելու ֆիլմին և դրա հեղինակներին, այդ թվում՝ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին նվիրված հիշատակի միջոցառումներին: Այցելության հիշարժան պահերն ամփոփված են տեսանյութում:
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: