View this email in your browser


Ա Յ Ս   Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ
- ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունն ընդգծում է երիտասարդության դերը
- «ՀՈԳԻՍ»-Ը հասավ Գյումրի 
- ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը մասնակցեց Եվրոպայի օրվա միջոցառումներին   
- ՀՎՀ-ն ներկայացրեց իր էլ. գրքերը Ժնևի միջազգային գրքի տոնավաճառին
- ՀԲԸՄ Հայաստանի միջոցառումներ 
  այլ նորություններ...
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳԾՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ  
Երրորդ տարին անընդմեջ ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչությունը հավաքվում է Լոնդոնում: Այս անգամ խորհրդակցությունը համախմբել էր միության ղեկավարությանն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ երիտասարդ առաջնորդների դերը հասարակության մեջ ընդգծելու ու ընդհանուր տեսլական մշակելու նպատակով:

Ամբողջական նյութն՝ այստեղ: 
«ՀՈԳԻՍ»-Ը ՀԱՍԱՎ ԳՅՈՒՄՐԻ 
Մայիսի 21-ին, Գյումրիի դրամատիկական թատրոնում, «Հոգիս»-ը հանձնվեց գյումրեցիների դատին: Երեկոն նվիրված էր ԹՈՒՄՈxՀԲԸՄ Գյումրիի կենտրոնի 2-րդ տարեդարձին: «Հոգիս»-ը ՀԲԸՄ-ի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Փյունիկ» հիմնադրամի համագործակցության արդյունքն է։
Ամբողջական նյութն այստեղ: 
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՓ ԴԻԶԱՅՆ ՏԱՂԱՎԱՐԸ 
Մայիսի 9-ին, ՀԲԸՄ Հայաստանի շենքում բացվեց «ԱՓ»-­ի առաջին դիզայն տաղավարը, որտեղ ցուցադրված էին հայազգի շուրջ 25 դիզայներների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ֆրանսիա, Նիդերլանդներ, Իրան և Բրազիլիա) աշխատանքներ։  
«ԱՓ» տաղավարի հովանավորներն են IDeA հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, «Թի Էֆ Էյ ճարտարապետներ» ՍՊԸ-­ն և «Պեռնո Ռիկար Արմենիա»-­ն։ 
Ամբողջական նյութն
 այստեղ: 
ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ 11-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ 
Վերջերս կայացավ Շախմատի հանրապետական համադպրոցական 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Բոլոր հաղթող անհատներն ու թիմերն արժանացան մրցանակների, դրամական պարգևների և վկայականների: Արդեն 10 տարի շարունակ ՀԲԸՄ-ն աջակցում է այս մրցաշարի անցկացմանը: 
Ամբողջական նյութն՝ այստեղ: 
Լուսանկարներն՝ այստեղ:
ՄՐՑՈՒՆԱԿ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան թիմը հյուրընկալեց 
Հայաստանի ամերիկյան համալսարանի Շրջանավարտների և կարիերայի զարգացման գրասենյակի ղեկավար Նարինե Պետրոսյանին, որը վերջիններիս համար բացահայտեց մրցունակ ինքնակենսագրական գրելու նրբություններն ու գաղտնիքները:
Մեր ֆեյսբուքյան գրառումն 
այստեղ: 
ՀԲԸՄ ԵԱ երևանյան թիմին անդամակցելու համար այցելեք 
այստեղ:
ՀՎՀ-Ի ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԺՆԵՎՈՒՄ 
ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի ճանաչողականությունն ընդլայնվեց նաև միջազգային գրքասերների շրջանում, երբ դրանք ներկայացվեցին ժնևում անցկացվող  գրքի և մամուլի միջազգային ցուցահանդես-վաճառքում:
Ամբողջական նյութն՝
 այստեղ:
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ.
"ՄԻՍՏՐ ԿԼԱՅՆ"

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ֆրանսիական դասական ֆիլմաշարը: Ջոզեֆ Լոզեի «Միստր Կլայնը»՝ անզուգական Ալեն Դելոնի և Ժաննա Մորոյի մասնակցությամբ, ևս մեկ անգամ հիացրեց ներկաներին:
Մուտքն ազատ է:

Դիտեք երեկոյի նկարներն
 այստեղ:
ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում կայացած համերգով Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Սևանա Չաքերյանի հետ միասին, ավարտեցին իրենց ԱՄՆ և Ֆրանսիայի համերգային շրջագայությունը, որը նույնպես իրականացավ ՀԲԸՄ-ի աջակցությամբ:
Երեկոյի նկարներն՝ 
այստեղ:
Հողի դողը ոտքերի տակ. Հրատարակվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների ժողովածուն
ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՀՈՂԻ ԴՈՂԸ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ» ՖՈՏՈԱԼԲՈՄԸ
ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» պատկերագրքի շնորհանդեսն ու ընտրված գործերի ցուցահանդեսը` ուղեկցությամբ Ելենա Երևանցու երաժշտական գեղեցիկ կատարումների: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ Մշակույթի նախարարությունը: Շնորհավորում ենք Դավիդին հերթական հաջողության կապակցությամբ:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:
Ք Հ   Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
ՀԲԸՄ-Ի ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ՀԲԸՄ-ի ՔՀ Կամուրջ ծրագիրը մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին Երևանում և Հայաստանի ողջ տարածքում՝ այցելելով Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Գորիս և Եղեգնաձոր: 
Մեր ֆեյսբուքյան գրառումներն
 այստեղ 

և այստեղ: 
Ծրագրի մանրամասներն այստեղ:
Տ Ե Ս Ա Ն Կ Յ ՈՒ Ն 
Հակոբ Միքայելյան 
ՇՈՒՇԻԻ ՕՐՀՆԵՐԳԸ / ANTHEM OF SHUSHI
ՕՐՀՆԵՐԳԸ՝ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԵԼՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հաղթանակների ամիս մայիսը փառավորվեց Շուշիի ազատագրման 25-ամյակի միջոցառումներով, որոնցից ամենահիշարժաններից էր Շուշիի պաշտոնական օրհներգի համերգային փառահեղ կատարման տեսահոլովակի պրեմիերան: Ամբողջական նյութն՝ այստեղ:
Կ Ր Թ Ա Կ Ա Ն  Ե Վ  Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր
AGBU Musical Armenia Program - Get Inspired. Make it your own.
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր, ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈՆԸ
Դեռ չե՞ք որոշել, թե ինչպես եք անցկացնելու առաջիկա ամառը: Միացե՛ք ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» այս տարվա ծրագրին հուլիսի 10-30-ը: 
Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդ երաժիշտները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց կատարողական հմտությունները, ծանոթանալու հայկական երաժշտության պատմությանը և հայկական երգարվեստին: Դիմե՛ք
այստեղ:
ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ   
ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի տեղերը գրեթե սպառված են: Վերջին մի քանի տեղերը սպասում են իրենց հասցեատերերին: Բաց մի թողեք  հայրենիքն իր ողջ հմայքով բացահայտելու այս հնարավորությունը:
Ավելին՝
այստեղ:
Դիմե՛ք՝ այստեղ:

 
ՀՎՀ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ 2017  
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն ուրախությամբ տեղեկացնում է, որ շուտով մեկնարկելու է 2017թ. ամառային ուսումնական շրջանը: Դասերը կսկսվեն 2017թ. հուլիսի 24-ին: Առաջարկվող դասընթացներն են՝ հայոց լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն, հայոց պատմություն, հայկական մշակույթ (ճարտարապետություն ու մշակույթ) և շախմատ: Դասընթացները հասանելի են ըստ մակարդակների և դասավանդման յոթ լեզուների: Արձանագրման և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:
Հ Բ Ը Մ - Ն   Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ

 

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Բելգիայի հայերի կոմիտեն, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի և Հրեական աշխարհիկ համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ ու Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ, Բրյուսելում կազմակերպեց սեմինար և համաժողով Հայոց ցեղասպանության թեմայով։
Ամբողջական նյութն՝ այստեղ:
ՀԲԸՄ ԼԻԲԱՆԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԱՐԹԱԿԻՆ 
ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղը հաստատեց իր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլոբալ համաձայանագրերի հարթակին (UNGC), որը կայուն և պատասխանատու ռազմավարություններ ու մոտեցումներ մշակելու, կիրառելու և հրապարակելու միջազգային հարթակ է։ Այն կոչ է անում ընկերություններին և հասարակական կազմակերպություններին մասնակցելու և աշխատելու հանուն «ներգրավված ու ակտիվ հասարակության, որ երկրով մեկ առաջ է տանում կայուն զարգացման մոտեցումները»։
Ամբողջական նյութն՝ այստեղ:
ՀԲԸՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ 
Լույս են տեսել «Յուշամատեան Իրաքի Հ.Բ.Ը.Մ.-ի» և «Անապատի տխուր մեղեդին. Բեդվին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» գրքերը: 
Ամբողջական նյութն՝ 
այստեղ:
Ա Ռ Ա Ջ Ի Կ Ա   Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

ՀՈՒՆԻՍ 24: ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ. ԵՄ-ն Արցախի համար (#4EUinArtsakh) արշավ՝ ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի մասնակցությամբ
ՀՈՒՆԻՍ 26: ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագրի մեկնարկ (11:00)
ՀՈՒՆԻՍ 26: ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. «Անապատի տխուր մեղեդին. Բեդուին հայերը Նուրհան Բալեանի լուսանկարներում» (17:00)
ՀՈՒԼԻՍ 3: ՀԱՄԵՐԳ. ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ. «Մաշտոց, Կոմիտաս» համերգային նախագծի շնորհանդես (19:30)  
ՀՈՒԼԻՍ 6: ՖԻԼՄ. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. «Խենթ Պիեռոն» (19:00)
    
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list

Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: