View this email in your browser


Ա Յ Ս   Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ
- Ցանկանում ենք Եվրոպան Արցախում
- ՀԲԸՄ Հայ Կին կենտրոնները տոնում են 15-ամյակը 
- ՀԲԸՄ Հայաստանի ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագրի պաշտոնական մեկնարկը
- ՀԲԸՄ բարերար 
Վահե Կարապետյան․ կամրջելով Սփյուռքն ու Հայաստանը

-  Երևանում մեկնարկեց 2017թ. ՀԲԸՄ Ամառային փորձառության ծրագիրը 
- ՀԲԸՄ Հայաստանի միջոցառումներ 
  - Այլ նորություններ...
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՀԲԸՄ Եվրոպան ստորագրահավաք է սկսել` կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքում:
ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպեց մամուլի ասուլիս՝ մասնակցությամբ Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանի և ՀԲԸՄ Եվրոպայի ներկայացուցիչներ Նիկոլա Դավիթյանի և Շահնուր Մինասյանի: 

Ամբողջական նյութն՝ այստեղ: 
Կոչը կարող եք ստորագրել 
այստեղ:

 
Chris Cornell - The Promise (Official Video)
ԹՈՂԱՐԿՎԵՑ ՔՐԻՍ ՔՈՐՆԵԼԻ "THE PROMISE" ԵՐԳԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ
Մինչև իր կյանքի վերջին օրերն ու ողբերգական ու անժամանակ մահը, Քրիս Քորնելը շարունակում էր պայքարել ու լույս սփռել վերապրածների աննկուն ոգու և փախստականների խնդիրների վրա: Նրա համագործակցությունը Միջազգային Փրկարարական Կազմակերպության հետ և նրա ներգրավվածությունը The Promise ֆիլմում վերահաստատեցին նրա նվիրվածությունն այս գործին: Վերջերս կայացավ Քրիսի նոր և ցավոք վերջին տեսահոլովակի շնորհանդեսը՝ լի չափազանց հուզիչ ու ազդեցիկ պատկերներով: Դիտեք և տարածեք այստեղ:
 
ԹՈՒՄՈxՀԲԸՄ ԳՅՈՒՄՐԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՆՈՐ ՇԵՆՔ 
ԹՈՒՄՈxՀԲԸՄ Գյումրիի ապագա տունը՝ քաղաքի առաջին թատրոնի շենքը, առաջին անգամ հյուրընկալեց կենտրոնի ուսանողներին, աշխատակիցներին, համայնքի ներկայացուցիչներին ու մի շարք պաշտոնյաների։ Առիթը շինության վերակառուցման աշխատանքների պաշտոնական մեկնարկն էր։ 
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ 
այստեղ: 
ՀԲԸՄ «ՀԱՅ ԿԻՆ» ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ 15 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ 
ՀԲԸՄ «Հայ կին» հղի կանանց աջակցության կենտրոնները տոնեցին հիմնադրման 15 ամյակը: 
Թվով չորս կենտրոններում հղի կանանց համար կազմակերպվում են կանոնավոր բժշկական ստուգումներ, նախա- և հետծննդյան խնամք և անհատական խորհրդատվական հանդիպումներ բժիշկների հետ։
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ 
այստեղ:
ՀՎՀ-ՀՌՀ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի և Հայ-Ռուսական համալսարանի միջև համագործակցությունը նախաձեռնվեց 2016թ.: Մեկ տարի անց, հունիսի 19-ին, ՀՎՀ «Արևելահայերեն սկսնակների համար» դասընթացին մասնակցած ՀՌՀ-ի 13 ուսանողներ արժանացան վկայականների:
Ամբողջական նյութն՝
 
այստեղ:
ՏՏ-Ն ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ. 
YPtalks ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՅԱՆԻ ՀԵՏ 

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների թիմը՝ «Կոլբա» նորարարական լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպել էր «ՏՏ-ն առողջապահության ոլորտում» թեմայով հանդիպում Ներսես Օհանյանի հետ, ով ղեկավարում է «Vineti» ընկերության ապրանքների մշակումը, դիզայնն ու նախագծումը՝ հիմք ընդունելով հաճախորդների առանձնահատուկ պահանջները: 
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ 
այստեղ: 
ՀԲԸՄ ԵԱ երևանյան թիմին անդամակցելու համար այցելեք 
այստեղ:
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ՀԲԸՄ Հայաստանը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի այս տարվա առաջին խմբի մասնակիցներին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն 
այստեղ:
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. 
«ԳՐՊԱՆԱՀԱՏԸ»
ՀԲԸՄ Հայաստանի, Հայկական Ալյանս Ֆրանսեզի և AFG Film Club-ի համատեղ ֆրանսիական դասական ֆիլմաշարի շրջանակներում ցուցադրեցինք Բրեսոնի «Գրպանահատը»՝ մեկ անգամ ևս վայելելով համաշխարհային կինոյի այդ գլուխգործոցը:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ 
այստեղ:
ԱԿՈՒՍՏԻԿ ԵՐԵԿՈ
THE BEAUTIFIED PROJECT-Ի ՀԵՏ

Մեկ տարուց ավելի երկրպագուները սպասում էին The Beautified Project-ի ակուստիկ համերգին և այն վերջապես տեղի ունեցավ հունիսի 5-ին ՀԲԸՄ Հայաստանի լեփ-լեցուն դահլիճում: 
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
 այստեղ:
ՄԱՐԴԸ ԵՎ ԻՐ ԹԱՎՋՈՒԹԱԿԸ.
ԱՐՏՅՈՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԲԸՄ-ՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում վայելեցինք Արտյոմ Մանուկյանի թավջութակի անկրկնելի հնչյունները: Երեկոյի հատուկ հյուրերն էին Արման Ջալալյանը և Արթուր Գրիգորյանը:
Երեկոյի նկարներն՝ 
այստեղ:
TUFF ARMENIA. «ՏՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱՅՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ» 
Վիրջինիայի համալսարանի ուսանողների Tuff Armenia թիմը ներկայացրեց Գյումրիի տնակների թաղամաս կատարած այցելությունների ու հետազոտությունների արդյունքները ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում կայացած հանդիպման ժամանակ, որն ուղեկցվում էր լուսանկարչական ցուցահանդեսով: 
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:
«ԱՆԱՊԱՏԻ ՏԽՈՒՐ ՄԵՂԵԴԻՆ». 
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀԲԸՄ-ՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում  հունիսի 26-ին տեղի ունեցավ «Անապատի տխուր մեղեդին. Պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» ֆոտոալբոմի շնորհանդեսը:
Մեր գրառումն՝ 
այստեղ:
Ավելին՝ այստեղ:
Ք Հ   Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
ՀԲԸՄ «ՔՀ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
ՀԲԸՄ Հայաստանը պաշտոնապես մեկնարկեց իր «ՔՀ կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ: 2.2 միլիոն եվրո արժողությամբ այս եռամյա ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի ՔՀ կազմակերպությունների կարողությունները՝ քաղաքացիների կարիքները  ավելի լավ բավարարելու նպատակով:
Ամբողջական նյութն 
այստեղ: 
Ծրագրի մասին մանրամասն՝ 
այստեղ:
Տ Ե Ս Ա Ն Կ Յ ՈՒ Ն 
Վահե Կարապետյան
Վահե Կարապետյան․ կամրջելով Սփյուռքն ու Հայաստանը
ՀԲԸՄ ԲԱՐԵՐԱՐ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ԿԱՄՐՋԵԼՈՎ ՍՓՅՈՒՌՔՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
«ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ը պաշտոնապես իր դռները բացեց 2014թ. հունիսին: Շենքն ընդունում է աշխարհի տարբեր երկրներից ժամանող ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի մասնակիցներին` ծառայելով որպես կացարան ու տարաբնույթ միջոցառումների իրականացման վայր: Կենտրոնում տեղակայված են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի գրասենյակը, ինչպես նաև ՀԲԸՄ «Քլոտիա Նազարեան» բժշկական սպասարկման կենտրոնը, որտեղ սիրիահայերը ստանում են գինեկոլոգիական, սրտաբանական, ակնաբուժական և մանկաբուժական անվճար խորհրդատվություն և բուժսպասարկում: 
Կ Ր Թ Ա Կ Ա Ն  Ե Վ  Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՀԲԸՄ Հայաստանում մեկնարկեց 2017թ. ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրը: 28 երիտասարդներ աշխարհի տարբեր ծայրերից վեց շաբաթ շարունակ կապրեն Հայաստանում՝ աշխատելով Երևանի լավագույն ընկերություններում ու կազմակերպություններում:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ՀԲԸՄ Հայաստանի շենքում նրանց շրջայցի նկարներն՝ այստեղ:

ՀԲԸՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 
Կալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերով, ծանոթացան հայրենի մշակույթին ու անցուդարձին:
Սիրիահայերին ու Արցախյան պատերազմի մասնակիցներին դպրոցի սաների տրամադրած աջակցության մասին կարդացեք այստեղ:
Սաների այցը ՀԲԸՄ Հայաստան՝ այստեղ:

ՀՎՀ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ 2017
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն ուրախությամբ տեղեկացնում է, որ մեկնարկել է 2017թ. ամառային ուսումնական շրջանը: Դասերը կսկսվեն 2017թ. հուլիսի 24-ին: Առաջարկվող դասընթացներն են՝ հայոց լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն, հայոց պատմություն, հայկական մշակույթ և ճարտարապետություն, շախմատ: Դասընթացները հասանելի են ըստ մակարդակների և դասավանդման յոթ լեզուների: Արձանագրման և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

Հ Բ Ը Մ - Ն   Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ

 

ՀԲԸՄ FOCUS 2017-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Օգոստոսի 3-6-ը, Բեյրութն իր ողջ էլեգանտությամբ, նրբաճաշակությամբ ու հարուստ մշակույթով կհյուրընկալի ՀԲԸՄ-ի FOCUS 2017 հավաքը, որը համաշխարհային մասշտաբի միջոցառում է տարբեր երկրներից ժամանող հայ երիտասարդ մասնագետների համար: 
Ամբողջական նյութն 
այստեղ:
ՀԲԸՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԲԱԺԻՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՕԳՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» բարեգործական համերգը կայացավ Նյու Յորքի Yamaha Piano Salon-ում ՝ մասնակցությամբ մեցո-սոպրանո Սոլանժ Մերդինյանի, ջութակահար Սեմի Մերդինյանի, ինչպես նաև ՀԲԸՄ Կատարողական արվեստի բաժնի տնօրեն դաշնակահար Հայկ Արսենյանի:
Ամբողջական նյութն այստեղ:
U P C O M I N G   E V E N T S
ՀՈՒԼԻՍ 19: ՀԱՄԵՐԳ. Երվանդ Մարգարյան ջազ քառյակ (19:30)
ՀՈՒԼՍԻ 25: ՀԱՄԵՐԳ. Արմեն Հյուսնունց ջազ քառյակ (19:30) 
ՀՈՒԼԻՍ 26-27: ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. Hamlet Machine (19:30)
ՀՈՒԼԻՍ 28: ՀԱՄԵՐԳ. ՀԲԸՄ Երաժշտական Հայաստան գալա համերգ (19:00) 
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list

Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: