English
View this email in your browser
ՀԲԸՄ Անդրադարձ                
 

ՀԲԸՄ Հայաստանի էլ. ամսագիր / Փետրվար 2017


English
Ուրախ ենք հայտարարել ՀԲԸՄ Անդրադարձ նոր էլեկտրոնային ամսագրի թողարկումը, որով կտեղեկանաք ՀԲԸՄ Հայաստանի ու Միության աշխարհասփյուռ մասնաճյուղերի կարևորագույն նորությունների, նախաձեռնությունների ու միջոցառումների մասին:
 
Ա Յ Ս   Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ
-  ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 15 ՏԱՐԻ
-  ԼՂՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՅՑԸ ԵՎՐՈՊԱ
-  ՀԲԸՄ ՆՈՒԲԱՐՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ ԱՌՑԱՆՑ
-  250 ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
-  ՀԲԸՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԿՈՏԱՅՔԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ 
-  ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ «ԳՐՔԱԲԱՑ» ԵՐԵԿՈՆ
-  ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է.  Վ.ՅԱԿՈՒԲՅԱՆԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁԸ 
-  ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
-  ՔՀ ԿԱՄՈՒՐՋ. ԵՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ ԿՕԳՆԻ ՀԲԸՄ-ԻՆ ԱՋԱԿՑԵԼ ՔՀ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ 
-  ՇԱԽՄԱՏ. ԲՈՒԴԴԻԶՄԻՑ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
-  ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
-  ԱՌԱՋԻԿԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Հ Բ Ը Մ - Ն   Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ

 

ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ.
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 15 ՏԱՐԻ

ՀԲԸՄ աշխարհասփյուռ անդամներն այս տարի տոնում են Միության ներկայիս ղեկավար Պերճ Սեդրակյանի նախագահության 15-ամյակը: 15 տարի առաջ Պերճ Սեդրակյանը եկավ փոխարինելու ՀԲԸՄ նախորդ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնին, և այսօր էլ, առաջնորդի իր եռանդով ու տեսլականով, շարունակում է ղեկավարել Միությունը: Շնորհակալ ենք, պարոն Սեդրակյան: 
ԼՂՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՅՑԸ ԵՎՐՈՊԱ
ՀԲԸՄ Եվրոպայի աջակցությամբ ԼՂՀ Օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը փետրվարի 13-16 այցելեց Եվրոպական մի շարք երկրներ: 
Ամբողջական նյութն` 
այստեղ:
Հարցազրույցի տեսանյութն` այստեղ:
ՀԲԸՄ  ՆՈՒԲԱՐՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ՝ ԱՌՑԱՆՑ
Փարիզի ՀԲԸՄ «Նուբարյան» գրադարանը հայտարարեց իր նոր կայքի մասին, որը պարունակում է հսկայական տեղեկատվություն, լուսանկարներ, փաստաթղթեր և արխիվային նյութեր Օսմանյան կայսրությունում հայերի և հայկական սփյուռքի մասին:
Ամբողջական նյութն` 
այստեղ: 
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
250 ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
Սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի շրջանակներում, փետրվարի 10-ին և 14-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում իրականացվեց սփյուռքահայ նվիրատուներ տեր և տիկին Քըրք և Արսինե Գազազյանների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի օգնության հիմնադրամին կատարած 25.000 ԱՄՆ դոլարի նվիրատվության բաշխումը սիրիահայ 250 կարիքավոր ընտանիքների: 
Ամբողջական նյութն՝ այստեղ: Տեսանյութն՝ այստեղ
ՀԲԸՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
ԿՈՏԱՅՔԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ 

ՀԲԸՄ-ի կողմից Կոտայքի մարզային գրադարանին տրամադրված դրամաշնորհի շնորհիվ, գրադարանի դահլիճում պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք միտված են բարձրացնելու հետաքրքրությունը և խթանելու սերը գրքի և ընթերցանության հանդեպ երեխաների շրջանում:
Մեր գրառումն՝ այստեղ
ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ 
«ԳՐՔԱԲԱՑ» ԵՐԵԿՈՆ

ՀԲԸՄ Հայաստանում տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի երիտասարդ արհեստավարժների առաջին գրքահավաք երեկոն: Հավաքված գրականությամբ հայաստանյան մանկապարտեզներում ու մանկատներում կբացվեն գրադարաններ ու ընթերցասրահներ: Մեր գրառումն` այստեղ:
ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբին անդամակցելու համար այցելեք այստեղ:
AGBU Armenia congratulates the 25th anniversary of the Armenian Army
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի շնորհավորական ուղերձը Հայոց Բանակի 25-ամյակի կապակցությամբ: 
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
2017թ. մշակութային միջոցառումների շարքը ՀԲԸՄ Հայաստանում մեկնարկեց ջազ երեկոյով՝ մասնակցությամբ ՉԻԿՈՅԻ ՆՈՐ ԵՌՅԱԿԻ և ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԱՅՆԵՐ խմբի:  
Երեկոյի նկարներն՝ 
այստեղ:
ԱՖՑ-2017: 5-ՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՐԱՆ ԴԱԳ ԲԼԱՇԻ ՀԵՏ
ՀԲԸՄ Հայաստանը՝ գործընկերությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, հյուրընկալեց Ամերիկյան Ֆիլմերի Ցուցաշար (ԱՖՑ) 2017-ը: Ճանաչված ամերիկացի ռեժիսոր և կինոխմբագիր Դագ Բլաշն անցկացրեց բաց դասախոսություն և 5-օրյա աշխատարան նախօրոք ընտրված հայաստանցի մի խումբ երիտասարդ կինոգործիչների հետ:
Աշխատարանի ֆոտոշարքն՝ 
այստեղ:
ՀԲԸՄ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱՐԵԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ 
Փետրվարի 9-ից մարտի 1-ը ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց երիտասարդ և տաղանդավոր գեղանկարիչ Նարեկ Բարսեղյանի «Անվերնագիր» անհատական ցուցահանդեսը: 
Բացման երեկոյի նկարներն՝
այստեղ: 
Ք Հ   Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ 
ԵՄ 2,4 ՄԼՆ. ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ ԿՕԳՆԻ ՀԲԸՄ-ԻՆ ԱՋԱԿՑԵԼ ՔՀ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Որպես 110 տարվա հայկական ոչ առևտրային կազմակերպություն` ՀԲԸՄ-ն հանձն է առել հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակությունը` նպաստելով վերջինիս կայունությանը և ազդեցության մեծացմանը: 2016թ. Հայաստանում ԵՄ պատվիրակութունը ՀԲԸՄ-ին տրամադրել է 2,4 մլն. եվրոյի եռամյա դրամաշնորհ` հզորացնելու ՔՀԿ-ների կարողությունները: 
Ավելի մանրամասն՝
այստեղ:
Տ Ե Ս Ա Ն Կ Յ ՈՒ Ն
Հակոբ Միքայելյան
ՇԱԽՄԱՏ. ԲՈՒԴԴԻԶՄԻՑ՝
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատահաբար «Կալմիկիա» անվան հանդիպեցի և համացանցին դիմելով իմացա, որ ռուսական մի մարզ է (հանրապետություն), որն ունի մոտ 300.000 բնակչություն, որոնք Բուդդիզմ են դավանում: Փաստորեն, Կալմիկիան Եվրոպայի միակ պետությունն է, որի կրոնը Բուդդիզմն է:  Կալմիկիան նաև շախմատի համաշխարհաին կենտրոնն է համարվում, և նրա նախորդ նախագահը նաև Շախմատի Միջազգային Ֆեդերացիայի (FIDE) նախագահն է:
Ամբողջական նյութն՝ այստեղ:
Ա Մ Ա Ռ Ա Յ Ի Ն  Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր
ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Երևա՞ն, Փարի՞զ, Բուենոս-Այրե՞ս...
Մոտենում են ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրերին դիմելու վերջնաժամկետները: Շտապե՛ք մասնակցել ծրագրերին և հարստացնել ձեր մասնագիտական գիտելիքներն ու փորձը, միևնույն ժամանակ հաստատեք գործնական կապեր՝ համեմված մշակութային հարուստ ծրագրով և ընկերական ուրախ ժամանցով: Մասնակցելով ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրերին՝ հնարավորություն կստանաք մասնակցելու տարաբնույթ միջոցառումների, մասնագիտական հմտությունները զարգացնող սեմինարների, աշխատարանների և տարաբնույթ մշակութային միջոցառումների: 
Դիմե՛ք 
http://agbu-internship.org/portal/gateway.php
Մանրամասն՝ http://agbu.org/program/internships/

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Դեռ չե՞ք որոշել, թե ինչպես եք անցկացնելու առաջիկա ամառը: Միացե՛ք ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան»-ի այս տարվա ծրագրին հուլիսի 10-30-ը: 
Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդ երաժիշտները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց կատարողական հմտությունները, ծանոթանալու հայկական երաժշտության պատմությանը և հայկական երգարվեստին: 
Դիմե՛ք այսօր
՝ www.agbuperformingarts.org/musical-armenia-program

Ա Ռ Ա Ջ Ի Կ Ա   Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
 
ՄԱՐՏԻ 14: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ժամանակակից Հայ Գրողներ (15:00)
ՄԱՐՏԻ 15: ՍԵՄԻՆԱՐ. Էլ.-հեղինակություն (9:30) 
ՄԱՐՏԻ 16: ՖԻԼՄ. ԱՖՑ-2017. Ինչ-որ կայծ (19:00)
ՄԱՐՏԻ 20: ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. Նյու Յորք - Երևան Ջազի Վարպետներ (19:30)
ՄԱՐՏԻ 23: ՖԻԼՄ. ԱՖՑ-2017. Ինչպես պարել Օհայոյում (19:00)
ՄԱՐՏԻ 25: ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. Drive Fest 2017: Հանդիպում երաժիշտների հետ (15:00)
ՄԱՐՏԻ 30: ՖԻԼՄ. ԱՖՑ-2017. Լահորի երգը (19:00)
ՄԱՐՏԻ 31: ՖԻԼՄ. ԱՖՑ-2017. Լատինական պայթյուն. Նոր Ամերիկա (19:00)
Share
Tweet
Forward
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list

Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: