ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը ջերմոցներով ապահովելու ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի ծրագրին անցյալ աշնանը միացան նաև ՀԲԸՄ ԵԱ խմբեր ամբողջ աշխարհից: Այսպիսով Բարեկամավանի զարգացման ծրագիրը դարձավ համաշխարհային ծրագիր` ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների ողջ ցանցի մասնակցությամբ: Արդյունքում հանգանակվեց մոտ 7000 ԱՄՆ դոլար, որով այժմ շարունակվում են ծրագրի...

Ավելին՝ ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՊԱԳԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 8-ին, ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան թիմը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության դահլիճում, անցկացրեց Բաց դռների օր` ամփոփելու արված աշխատանքն ու ներկայացնելու ապագա ծրագրերը, ինչպես նաև համալրելու թիմը նոր անդամներով: Բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ ԵԱ Երևանի նախագահ Հարություն Պողոսյանը, որը ներկայացրեց թիմի ռազմավարությունը, անցած ուղղին ու սպասվող նախաձեռնությունները: ԵԱ համակարգող խորհրդի...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՊԱԳԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ` ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ

ՀԲԸՄ Երևանի Երիտասարդ Արհեստավարժների խումբը փետրվարի 23-ին այցելեց «Ոսկրածուծի դոնորների Հայաստանի Ռեեստր» և արյուն հանձնեց. Ոսկրածուծի ռեեստրն անկախ և շահույթ չհետապնդող հ/կ է, որն ստեղծվել է 1999թ.: Նրա նպատակն է գենետիկորեն համապատասխան արյուն ապահովել յուրաքանչյուր հայի համար, ով տառապում է կյանքի համար ...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ` ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԵԱ-ՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց պատանեկան բարեգործական մրցաշար, որը կազմակերպել էին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան` նախագահ Հայրապետ Հայրապետյանի գլխավորությամμ, և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմը:

Ավելին՝ ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԵԱ-ՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱԹՈՒՄԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ

Հայաստանի գյուղական համայնքներին աջակցելուց բացի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներն իրենց օգնության ձեռքն են մեկնում նաև սփյուռքի հայկական համայնքներին: Մայիսի 2-ը, Բաթումիի թիվ 29 հայկական դպրոցի աշակերտների համար տոն էր. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմը դպրոցի աշակերտների համար 200 անուն գիրք և դասագիրք էր հավաքել և հասցրել դպրոց:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱԹՈՒՄԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: