ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ԴՐ. ԴՈՆԱԼԴ ՖՈՒԼԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ

 

Հուլիսի 22-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դր. Դոնալդ Ֆուլերը Հայաստանի և Եվրոմիության հարաբերությունների մասին դասախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի...

Ավելին՝ ԴՐ. ԴՈՆԱԼԴ ՖՈՒԼԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ

ՀԲԸՄ ԵԱ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

 

Հիմնադրման առաջին տարեդարձի առթիվ ՀԲԸՄ ԵԱ Երևանի խումբը 2008 թվականի հունվարի 12-ին կազմակերպել էր տոնախմբություն` նշանավորելու իր գործունեության 1-ամյակը և շնորհավորելու իր անդամներին ու գործընկերներին Ամանորյա...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵԱ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՀԲԸՄ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

2007 թվականի մարտի 3-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ռեստորան-ակումբում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ արհեստավարժների Երեւանյան խմբի հիմնադրման հանդիսությունը: Միջոցառմանը ներկա էին 100 մասնակիցներ եւ 20 հովանավոր հյուրեր: Միջոցառումն իսկապես հաջողված էր, քանի որ այն համախմբել էր բազմաթիվ երիտասարդների, ովքեր պատրաստակամ են օգտակար լինել իրենց հայրենիքին, միաժամանակ նաեւ հաճույք ստանալ /զվարճանալ/:

Ավելին՝ ՀԲԸՄ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ (ԵԱ) ԽՈՒՄԲ

 
Դեկտեմբերի 7-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան ներկայացուցչությունում կայացավ հայ երիտասարդների հավաք, որի նպատակը ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Երեւանյան խումբ ստեղծելն էր: Զարգացնելով հայ ինքնությունն ու ժառանգությունը պահպանելու եւ տարածելու ՀԲԸՄ առաքելությունը` ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները ներկայացնում են ...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ (ԵԱ) ԽՈՒՄԲ

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: