ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Բացելով աշնանային նոր աշխատանքային շրջանը և շարունակելով պարբերաբար կազմակերպվող հան-դիպումների շարքը հայտնի քաղաքական գործիչների ու վերլուծաբանների հետ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան խումբը, սեպտեմμերի 14-ին, հանդիպեց քաղաքական վերլուծաբան, թուրքագետ, ԵՊՀ դասախոս և Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանի հետ:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐՆ ՈՒ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) երիտասարդական երկու կառույցներ` Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խումբը և Երևանի սկաուտական շարժման անդամները, “Նվիրիր կյանք” հիմնադրամի հետ համատեղ մարտ-ապրիլ ամիսներին անցկացրին միջոցառումների շարք օգնելու արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին ՀՀ-ում: Միջոցառումների նպատակը ոչ միայն այս հիվանդության մասին հանրային տեղեկացվածության բարձրացումն էր ...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐՆ ՈՒ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ՀԲԸՄ ԵԱ-ՆԵՐԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Ապրիլի 10-ին, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմը, նախագահ Հարություն Պողոսյանի, CARD-ի ագրոզարգացման գծով համակարգող Աննա Կարապետյանի և ՀՀ բնապահպանության նախարա-րության աշխատակից Վահագն Սարգսյանի գլխավորությամբ, մեկնեց Վայոց Ձորի Խաչիկ գյուղ իրականացնելու իրենց հաջորդ, այս անգամ արդեն բնապահպանական նախաձեռնությունը: Գյուղի վերակառուցվող հինավուրց եկեղեցու հարևանությամբ կազմակերպվեց ծառատունկ, որին, բացի ՀԲԸՄ ԵԱ-ներից և ...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵԱ-ՆԵՐԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԵՆՅԱԿ ԵՆ ՀԻՄՆՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Մարտի 27-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմը մեկնեց Վայոց Ձորի Խաչիկ գյուղ մասնակցելու իրենց իսկ հիմնած համակարգչային դասասենյակի պաշտոնական բացման արարողությանը: Երիտասարդներին դիմավորեցին Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանը, գյուղապետարանի աշխատակիցներն ու գյուղի երեխաները, ովքեր ...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԵՆՅԱԿ ԵՆ ՀԻՄՆՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ 21 ՏԱՐԻ ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐՈՂ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

 
Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ծրագրերը Հայաստանում բազում են` հայորդաց տներ, “Անդրանիկ” սկաուտական բանակում, ամառային ուսանողական փորձառության ծրագիր Երեւանում, “Բացահայտիր Հայաստանը” այցը սփյուռքահայ ուսանողների համար եւ այլն: Միության երիտասարդ արհեստավարժների խումբը (Young Professionals), որ ստեղծվել է ...

Ավելին՝ ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ 21 ՏԱՐԻ ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐՈՂ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: