ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան թիմը, "Օգնիր քեզ" հասարակական կազմակերպության հետ համատեղ, նախաձեռնել են իրականացնել աջակցության և բարեկարգման ծրագիր Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2 փուլով:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ "ԴԵՊԻ ՀԱՅՔ" ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մարտի 16-ին, ՀԲԸՄ Երևանի Երիտասարդ Արհես-տավարժներն ընդունեցին “Դեպի Հայք” կազմա-կերպության աշխատակիցներին և կամավորներին: Հանդիպումը տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում: Նախաձեռնությունը երկկող-մանի էր. չնայած տարբերություններին, ՀԲԸՄ ԵԱ-ներն ու “Դեպի Հայք”-ը ունեն ընդհանուր եզրեր և կարող են արդյունավետ համագործակցել տարբեր ծրագրերի շուրջ:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ "ԴԵՊԻ ՀԱՅՔ" ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

2001թ. ի վեր ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) աշխարհասփյուռ խմբերն իրենց ֆինանսական աջակցությունն են բերել Հայաստանի Ամերիկյան Համալսարանին (ՀԱՀ)` անցած 10 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հանգանակելով ավելի քան 29,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ ԵԱ խմբերի կողմից հանգանակված գումարները տարիների ընթացքում օգտագործվել են տարբեր նպատակներով:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

ՀԲ ԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ

2010թ. աշնանը մեկնարկեց ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմի և hայ բլոգերների համատեղ ծրագիրը, որի նպատակն է գրականությամբ ապահովել Արցախի դպրոցներն ու գրադարանները: Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացվեց ԼՂ Քարվաճառ քաղաքի գրադարանում և Նոր Վերին Շեն և Եղեգնուտ գյուղերի դպրոցներում, որտեղ սովորում են մոտ 100 աշակերտ: Նախապես հայտարարված գրքահավաքի և դրամահավաքի արդյունքում հավաքվեց ավելի քան 1300 անուն գիրք և 300,000 ՀՀ դրամ:

Ավելին՝ ՀԲ ԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ

ՀԲԸՄ ՀԱՄԱԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ

2010թ. ապրիլ ամսին մեկնարկեց ՀԲԸՄ համաերիտասարդական ծրագրի առաջին փուլը, CARD կազմակերպության հետ համատեղ և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի, Բրազիլիայի, Նյու Յորքի, Լոս Անջելոսի, Մարսելի, Հյուսիսային Կալիֆորնիայի, Ֆիլադելֆիայի, Տորոնտոյի և Ֆրանկֆուրտի Երիտասարդ Արհեստավարժների խմբերի աջակցությամբ:

Ավելին՝ ՀԲԸՄ ՀԱՄԱԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: