ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ | ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՓԱԿՈՒՄ

Պարգևեք Ձեզ սուրճի ընդմիջում ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Carnet de Voyage) անհատական ցուցահանդեսի հեղինակ Անիռամսկիի հետ:

Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 15:30-17:00
ՀԲԸՄ Հայաստանի նախասրահ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՔՀԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՀԲԸՄ Հայաստանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որով Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագետների պատրաստման ծրագիր:

Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատակիցների և հանրային ոլորտում մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների համար նախատեսված դասընթացների կազմակերպումը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի կարևոր բաղադրիչներից է:

Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 11:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»

Ֆիլմը կներկայացնի Դանիել Բըրդը Միացյալ Թագավորությունից, ով ներգրավված է եղել «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ֆիլմի վերականգնման աշխատանքներում:

Ֆիլմը վերականգնվել է «Մարտին Սկորսեզե հիմնադրամ»-ի կողմից և թողարկվել Blu Ray տարբերակով ս/թ. փետրվար ամսին Անգլիայում: Երկրորդ Blu Ray տարբերակը կթողարկի հանրահայտ Criterion Collection-ը առաջիկա ապրիլին:

Ֆիլմը կցուցադրվի հայերեն տարբերակով և անգլերեն ենթագրերով:
Տևողությունը՝ 79 րոպե:

Չորեքշաբթի, մարտի 7-ին, ժամը՝ 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԲԸՄ Հայաստանը, AFG Film Club-ը և "Friends of Walerian Borowszyk" ասոցիացիան ներկայացնում են Դանիել Բըրդի «Ֆիլմերի վերականգնման գրառումներ» զրույցը:

Այլ ֆիլմերի շարքում, Դանիելն անցյալ մի քանի տարիներին ներգրավված է եղել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի վերականգնման աշխատանքներում, որը վերջերս թողարկվել է Blu Ray ֆորմատով և որը մենք կցուցադրենք Դանիելի հետ այս համագործակցության շրջանակներում:

Երկուշաբթի, մարտի 5-ին, ժամը՝ 17:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Զրույցը կանցկացվի անգլերեն լեզվով, կապահովվի հայերեն համաժամանակյա թարգմանություն։

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԴԻՄՈՒՄՆԵՐ 2018Թ.-Ի ՀԱՄԱՐ

 

ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրն առաջարկում է մասնագիտական զարգացման յուրօրինակ հնարավորություններ ուսանողների համար: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին հարստացնել իրենց մասնագիտական գիտելիքները, մասնակցել մի շարք աշխատարանների, մշակութային միջոցառումների, ինչպես նաև օգնում է նրանց մասնագիտորեն կայանալու գործում: Ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար, այցելե՛ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: