ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ՀԲԸՄ-Ն ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դեռևս իր հիմնադրության առաջին իսկ օրերին, Հայկակական բարեգործական ընդհանուր միությունը, մեծապես կարևորելով հայ գիրն ու գրականությունը, անմիջական աջակցություն է ցուցաբերել Արևմտահայ ու սփյուռքահայ գրականությանը: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ լույս են տեսել սփյուռքահայ գրողների բազմաթիվ ստեղծագործություններ: Սփյուռքահայ կրթական մշակներն ու գրողները տևական ժամանակ վայելել են միության հովանավորությունը...

Ավելին՝ ՀԲԸՄ-Ն ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՅԻՍԻ 28. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) համատեղ հանդես են գալիս դասախոսությունների շարքով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին:
Դարեր ի վեր օտար տիրապետության տակ գտնվելուց հետո մայիսի 28-ը դարձել է հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: Պետականության վերականգնումից հետո 1918թ.-ի հայոց անկախությունը վերածվեց մի արժեքի, որը ծնունդ էր առել` բացարձակ անհրաժեշտությունից ելնելով:

Այս դասախոսության և քննարկման հիմնական թեման լինելու է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված պայմանները, որոնց արդյունքում անկախության անցնելու ճանապարհը լի էր դավաճանություններով, իսկ մարտահրավերները, որոնք ստիպված էր հաղթահարել Հայաստանի հուսահատ ղեկավարությունը, թվում էին անհաղթահարելի: Այնուամենայնիվ, Հանրապետությունն ինչ-որ կերպ կարողացավ գոյատևել մինչև պատերազմի ավարտը, երբ հույսի շողերը սփռվեցին Արարատ լեռան լանջերին: Ավելին՝ այստեղ:

Երկուշաբթի, ապրիլի 16-ին, 18:30-20:00-ին 
Մանուկյան սրհ., Փարամազ Ավեդիսյան շ., ՀԱՀ (Մարշալ Բաղրամյան 40)

Մուտքն ազատ է:

ՀԱՖՆ ՆՈՐ ԿԱՄԵՐԱՏԱ. ԵՐԵԿՈ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱԻ ՀԵՏ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) Նոր կամերատայի համերգին՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:

Կատարողներ՝
Աննա Մարգարյան, ջութակ
Իվետա Կորկինա, ջութակ
Գոռ Հովհաննիսյան, ալտ
Միքայել Նավասարդյան, թավջութակ
Արմինե Պետրոսյան, թավջութակ
Նաիրա Իսրայելյան, դաշնամուր

Ծրագիր՝
Գոռ Հովհաննիսյան
Տիգրան Մանսուրյան
Ֆրանց Շուբերտ

Համերգի հատուկ հյուր՝ Տիգրան Մանսուրյան:

Երեքշաբթի, ապրիլի 10-ին, 19:00-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքը միայն գրանցումով այստեղ:

ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԱՏՐԻԿ ԴԵՐՀԱՄԻ ՀԵՏ

ՀԲԸՄ Հայաստանը «Այբ» կրթական հիմնադրամի և Skill-ի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու Միացյալ Թագավորությունում ամենամրցունակ Ուեսթմինսթերյան դպրոցի տնօրեն Պատրիկ Դերհամի հետ հանդիպում-քննարկմանը «Ինչն է առավոտյան ինձ ստիպում անկողնուց վեր կենալ» թեմայով:

Միջոցառման լեզուն՝ անգլերեն:

Ուրբաթ, ապրիլի 6-ին, 18:30-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ «ՄԱՐԴԸ ՌԻՈՅԻՑ»

Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը:

ՄԱՐԴԸ ՌԻՈՅԻՑ (Ֆրանսիա, 1964թ., 112 րոպե)
Ռեժիսոր՝ Ֆիլիպ դե Բրոկա
Դերերում՝ Ժան Պոլ Բելմոնդո, Ֆրանսուազ Դորլեակ, Ժան Սեղվե

Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով:

Հինգշաբթի, ապրիլի 5-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: