Ինը տարի ամուսնու կողմից խոշտանգումների ենթարկվ" />

ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԿՆՈՋ ՀԱՄԱՐ`ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔԸ». ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՈՉ ԱՍԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

 

Ինը տարի ամուսնու կողմից խոշտանգումների ենթարկված երկու երեխաների մայր Հասմիկ Խաչատրյանի կյանքը փոխվեց այն պահից, երբ երեք տարի առաջ իր մեջ ուժ գտավ գիշերով փախչել ամուսնու տնից՝ սեփական կյանքը փրկելու և իր իրավունքներին տեր կանգնելու համար: Այսօր արդեն բազմաթիվ փորձությունների, դատական գործընթացների ու դժվարությունների միջով անցած Հասմիկի համար ՀԲԸՄ-ի շնորհիվ նոր հնարավորություն է ստեղծվել շարունակել ուսումը Գավառի պետական համալսարանում, որը կիսատ էր թողել ամուսնու ընտանիքի ճնշումների պատճառով: Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ Content Վիդեո Արխիվ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԿՆՈՋ ՀԱՄԱՐ`ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔԸ». ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՈՉ ԱՍԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: