ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

«ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

- Ծնունդդ շնորհավո˜ր, սիրելի Շաքե…
Առավոտը ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում սկսվում է տոնական տրամադրությամբ: «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները պատրաստվում են մեկնել Հաղարծին: Շաքեի համար ամենից հիշվող տարեդարձն է լինելու. - «Նախ հայրենիքում եմ, և հետո՝ այսքան շատ հայ ընկերների հետ եմ նշում տարեդարձս: Ավելի լավ չէի էլ կարող պատկերացնել»: Կանադահայ աղջնակը մաղթանքներ է ընդունում ու հրապարակավ ինքն իրեն կարևոր...

Ավելին՝ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ». ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐ ՈՒ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Հապա տեսնեմ, այ այսպես ավելի լավ է:
Կուլիսային լարվածությունը ցրում են Նարինեն ու Անին: ՀԲԸՄ դահլիճի ետնաբեմում ամենից ակտիվն ու զվարթն են: Մեկին ոգևորում են, մյուսին խորհուրդներ տալիս, մեկ այլ մասնակցի էլ բեմական հագուստն են օգնում կարգի բերել. - «Այ հիմա աղվոր է»:
Ավարտական ու հաշվետու համերգ է: Նրանք 17-ն են ժամանած 7 երկրներից...

Ավելին՝ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ». ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐ ՈՒ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՐԱԳՐԻ 12-ՐԴ ՇՐՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՈՒՄ 50 ՄԱՍՆԱԿՑԻ 8 ԵՐԿՐՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

այաստանն իր բոլոր կողմերով, առօրյայով ու անցուդարձով բացահայտելու ու ճանաչելու լավագույն տարբերակը թերևս մասնակցությունն է ՀԲԸ Միության ամառային տարբեր երիտասարդական ծրագրերին, որոնցից մեկը հենց այդպես էլ կոչվում է` «Բացահայտի՛ր Հայաստանը»: Այս տարի, «Բացահայտի°ր Հայաստանը» ծրագրի 12-րդ շրջանը Հայաստան էր բերել 50 մասնակցի աշխարհի 7 երկրներից` ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Լիբանան, Կանադա, Դոմինիկյան Հանրապետություն, Թուրքիա: Ծրագրի շրջանակներում...

Ավելին՝ ՀԲԸՄ ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՐԱԳՐԻ 12-ՐԴ ՇՐՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՈՒՄ 50 ՄԱՍՆԱԿՑԻ 8 ԵՐԿՐՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ 6 ՇԱԲԱԹ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«9-րդ տարին է, ինչ կազմակերպում ենք այս ծրագիրը: Փորձում ենք երիտասարդներին ցույց տալ իրական Հայաստանը` իր աշխատանքային առօրյայով, ապրելակերպով ու նիստուկացով: Լինում ենք գյուղական շրջաններում, մանկատներում, հաճախում ենք հայոց լեզվի ու հայկական պարերի դասընթացների, պատրաստում ենք հայկական ուտեստներ, այցելում Արցախ: Իհարկե չենք մոռանում նաև տեսարժան վայրերն ու քաղաքի մշակութային անցուդարձը: Մի խոսքով` ծրագիրը չափազանց բուռն ու հագեցած...

Ավելին՝ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ 6 ՇԱԲԱԹ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐՆ` ԸՆԴԳՐԿԵԼՈՎ ՕՏԱՐԱԶԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ում սովորող ճապոնացի երիտասարդ դաշնակահար Յուկինորի Կինոշիտան ընդամենը երեք ամիս էր ծանոթ Կոմիտասի ստեղծագործություններին, երբ որոշեց այցելել Վարպետի հայրենիք: Հետաքրքվեց ու իմացավ, որ սկսնակ երաժշտի համար Հայաստանն ու հայկական մշակույթը բացահայտելու ամենակարճ, բայց և ամենահստակ ճանապարհը, «Երաժշտական Հայաստանե ծրագրին մասնակցելն է: Գրանցվեց ու «Երաժշտական Հայաստան»-ի այս տարվա մյուս ինը մասնակիցների հետ հունիս...

Ավելին՝ ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐՆ` ԸՆԴԳՐԿԵԼՈՎ ՕՏԱՐԱԶԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ...

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ Content Student Activities

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: