ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» 2017

 

Տարբեր ազգության ու պատկանելիության թվով 17 երիտասարդ և տաղանդավոր երաժիշտ աշխարհի տարբեր ծայրերից այս տարի մասնակցեցին ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրին՝ Հայաստանի հարուստ մշակույթը և ինքնատիպ երգարվեստը բացահայտելու նպատակով: Հայաստանի լավագույն մասնագետների գլխավորությամբ մասնակիցները հետևում են դասական, ժամանակակից, ազգային հոգևոր երաժշտության վարպետության դասընթացների ու հատուկ դասախոսությունների, որով հարստացնում են իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարողական արվեստը:

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 

 

 

Հուլիսի 14-ին ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպեց մամուլի ասուլիս և հանրային քննարկում՝ ներկայացնելու ՀԲԸՄ Եվրոպայի ստորագրահավաք-արշավը՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կյանքում:

Բանախոսներ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը (ուղիղ միացմամբ Բրյուսելից), Բելգիայի Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը ներկայացրեցին արշավի նպատակները՝ մանրամասնելով, թե ինչպես համապասխան կառույցներն ու հանրությունը կարող են նպաստել դրանց իրականացմանը:

Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր, ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈՆԸ

 

Դեռ չե՞ք որոշել, թե ինչպես եք անցկացնելու առաջիկա ամառը: Միացե՛ք ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան»-ի այս տարվա ծրագրին հուլիսի 10-30-ը: Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդ երաժիշտները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց կատարողական հմտությունները, ծանոթանալու հայկական երաժշտության պատմությանը և հայկական երգարվեստին:

Ավելին՝ http://www.agbumusicalarmenia.org

ՀԲԸՄ-Ն «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱՆ» ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ

 

Գնահատելով ներկան` կառուցել ապագան. դահլիճում ստեղծարար մարդիկ էին, օդում` նորարարության ոգին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հարկի տակ նրանք փնտրում էին պատասխաներ. ի՞նչ է սպասվում ստեղծագործ և մշակութային ոլորտներին տասը տարի անց: Ժամանակակից արվեստ ու կրթություն, դիզայն և ճարտարապետություն, լուսանկար և հաղորդակցություն. «Ոլորտի զարգացում ՝ ստեղծագործ ապագա» մեկօրյա համաժողովի գլխավոր թեմաներն էին: 
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

#KEEPTHEPROMISE. «ԽՈՍՏՈՒՄԸ» ՀԲԸՄ-Ի ՇՆՈՐՀԻՎ ԿՀԱՍՆԻ ԱՇԽԱՐՀԻՆ

 

ՀԲԸՄ նախաձեռնությամբ` Հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի տարածման ու համաշխարհային հաջողության ապահովման արշավին միացել են Հայասատանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր: Թերրի Ջորջի պատմական դրամայի հայաստանյան փակ ցուցադրությունը կազմակերպել էր ՀԲԸՄ-ն` ՀՀ Արտաքին գործերի նախարարության և «Շարմ Հոլդինգ»-ի հետ գործակցությամբ: 
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Ararat livestream Content Վիդեո Արխիվ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: