Notice
  • Lack of access rights - File '/images/GA/cover.jpg'
  • Lack of access rights - File '/images/GA/13072651_560245170805522_77847477961291513_o.jpg'
Notice
  • Lack of access rights - File '/images/GA/cover.jpg'
  • Lack of access rights - File '/images/GA/13072651_560245170805522_77847477961291513_o.jpg'

«ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ԵՐԳԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Պանդխտության Երգը» հայկական ազգային երգերի երաժշտական ներկայացում է: Այն ոչ միայն աշխարհագրական արտագաղթի մասին է, այլև հեռանալու: Այն կարոտն է մշտապես կանչող կորուսյալ հայրենիքի հանդեպ։

Ներկայացման ներշնչանքը Հերիքնազ Գալստյանի «Հորովել» քանդակն է։ Ցուցասրահ-թատերաբեմ ներկայացումը միաձուլում և ջնջում է սահմանը տարածության, երաժիշտի և պարողի միջև։ Ներկայացման վերջում Հերիքանազ Գալստյանի ստեղծագործությունը կհանձնվի հանդիսատեսի դատին:

Կիրակի, հունիսի 17-ին, ժամը՝ 17:00 և 20:00
ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Հյուրերին խնդրում ենք ներկայանալ յուրաքանչյուր ցուցադրությունից 15 րոպե առաջ:

Մուտքն ազատ է:

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ Հայաստանի «ՔՀ կամուրջ» ծրագրի շրջանակներում hայկական սփյուռքից մի շարք մասնագետներ են հրավիրվում Հայաստան՝ իրենց փորձն ու գիտելիքը կիսելու տեղի ՔՀԿ-ների հետ: Այս անգամ կհյուրընկալենք Թենի Շահեանին փախստականների կոնվենցիայի կիրառման վերաբերյալ:

Ուրբաթ, հունիսի 15-ին, ժամը16:00-18:00-ն
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Գրանցվե՛ք այստեղ միջոցառմանը մասնակցելու համար:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ

Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական դասական ֆիլմերի ցուցաշարը:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՆԿԱՆ

(Ֆրանսիա, 1955թ., 102 րոպե)
Ռեժիսոր՝ Ժան Ռենուար
Դերերում՝ Ժան Գաբեն, Ֆրանսուազ Առնուլ, Միշել Պիկոլի, Էդիտ Պիաֆ

Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով:

Հինգշաբթի, հունիսի 14-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

«LA STRUCTURE EST POURRIE, CAMARADE» ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու "La Structure"-ի հեղինակ Վիգեն Բերբերյանի հետ հանդիպում-քննարկմանը՝ ծանոթանալու գրաֆիկ նովելի ստեղծման պատմությանն ու մշակութային քննադատությանը:

Բանախոսներ՝
Վիգեն Բերբերյան - հեղինակ
Կարինե Թորոսյան - կինոռեժիսոր
Աննա Գարգարյան - համադրող
Հանդիպումը կվարի Ռուբինա Մարկոսյանը

Ներկաները կարող են տեղում ձեռք բերել գիրքը՝ հեղինակի ստորագրությամբ:

Միջոցառման լեզուն՝ անգլերեն:

Հինգշաբթի՝ հունիսի 14-ին, ժամը 19:00
ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

«LA STRUCTURE EST POURRIE, CAMARADE» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԲԸՄ ցուցասրահը հրավիրում է ձեզ «La Structure est Pourrie, Camarade» (Կառույցը փտած է, ընկեր) ցուցադրությանը: Ցուցադրությունն անդրադառնում է Վիգեն Բերբերյանի հեղինակությամբ և Յանն Կեբբիի նկարազարդմամբ վերջերս հրատարակված պատկերազարդ վեպի ընթացքին, պատմությանն ու սիմվոլիզմին: Պայթուցիկ գույների, արտասովոր գրաֆիկական ձևավորման և ողբերգական հումորի համար վեպը քննադատների հավանությանն է արժանացել ֆրանսիական մամուլում. Le Monde, Beaux Arts, and France Culture, ինչպես նաև հունիսին դրան նվիրված հատուկ միջոցառում է կազմակերպվել Փարիզի Centre Pompidou կենտրոնում:

Տեղեկացե՛ք, թե Վիգենն ու Յաննը ինչպես են հինգ տարվա ընթացքում ստեղծել այս վեպը՝ Երևանից մինչև Փարիզ, Մոնրեալ և Մոսկվա: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն կուլիսային տեղեկություններ, հատվածներ վեպից, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմ՝ նկարահանված Կարինե Թորոսյանի կողմից:

Բացման արարողությունը տեղի կունենա՝

Հինգշաբթի՝ մայիսի 31-ին, 18:00-ին
ՀԲԸՄ ցուցասրահում (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 15-ը:

Մուտքն ազատ է:

 

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: