ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Ղարաբաղի կամերային նվագախումբը ստեղծվեց 2004 թ. շնորհիվ ՀԲԸՄ-ի։ Նվագախումբը մեծապես նպաստում է դասական երաժշտության հանդեպ հետա-քըրքրության աճին։ Գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ` 12 հայաստանցի երաժիշտներ հիմքը դրեցին այս նվագախմբի, որին միացան նաև 6 երաժիշտներ Ղարաբաղից։ Հետագայում այս համամասնությունը փոխվեց հօգուտ տեղաբնակների։

Ավելին՝ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԻՎԱՆԱՏՈՒՆ

Ապրիլի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը: Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանները և ...

Ավելին՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԻՎԱՆԱՏՈՒՆ

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

2008 թ. ՀԲԸՄ-ն սկսեց հովանավորել Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան, որը նախաձեռնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։ ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որպես օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ։

Ավելին՝ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նորագույն լեզվամշակութային ուսումնական ձեռնարկ է, որն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն է տալիս ստանալ հայկական կրթություն անկախ տարիքից, բնակության վայրից ու գիտելիքների մակարդակից։ Նոր տեխնոլոգիաների միջոցով վիրտուալ համալսարանը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու նոր նյութեր իրենց իսկ ընտրած ժամանակա-հատվածում: 

Ավելին՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԲԸՄ - ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Մարտի 31-ին Երևանի Պետական Բժշկական Համալ-սարանում բացվեց “Ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոն”: Բացման հանդիսավոր արարո-ղությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնի բացմանը մասնակցում էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի...

Ավելին՝ ՀԲԸՄ - ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

 

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: