ՀԲ ԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ

2010թ. աշնանը մեկնարկեց ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմի և hայ բլոգերների համատեղ ծրագիրը, որի նպատակն է գրականությամբ ապահովել Արցախի դպրոցներն ու գրադարանները: Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացվեց ԼՂ Քարվաճառ քաղաքի գրադարանում և Նոր Վերին Շեն և Եղեգնուտ գյուղերի դպրոցներում, որտեղ սովորում են մոտ 100 աշակերտ: Նախապես հայտարարված գրքահավաքի և դրամահավաքի արդյունքում հավաքվեց ավելի քան 1300 անուն գիրք և 300,000 ՀՀ դրամ:

Ավելին՝ ՀԲ ԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀԱՀ)

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) շարունակում է բարձրագույն կրթության բնագավառում աննախադեպ հնարավորություն ընձեռել ուսանողներին` սովորելու մագիստրոսի կոչում շնորհող գործարար ղեկավարում, ճարտարագիտություն, իրավագիտություն, հանրային առողջապահություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, շրջակա միջավայրի պահպանություն, համակարգչային և ինֆորմացիոն բաժիններում։

Ավելին՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀԱՀ)

ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

2001 թ. ՀԲԸՄ-ն ձեռք բերեց 120-տեղանոց Պրոկտոլոգիայի հիվանդանոցը, որտեղ տարիներ շարունակ գործում էր ՀԲԸՄ-ի կողմից հովանավորվող Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության կենտրոնը: 2001 թ. վերջին ՀԲԸՄ-ն հիվանդանոցը նվիրաբերեց Սբ. Էջմիածնին` օժանդակելու համար եկեղեցու մարդասիրական առաքելությանը։ ՀԲԸՄ բարերարներից մեկի ֆինանսավորմամբ այժմ շարունակվում են Սբ. Ներսես Մեծ հիվանդանոցի վերանորոգման և արդիականացման աշխատանքները։

Ավելին՝ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑ

Վազգենյան հոգևոր դպրանոցը (անվանված ի պատիվ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի), որը հիմնադրվել է 1993 թ., խոշոր դրամաշնորհ ստացավ ՀԲԸՄ բարերարից` Սևանա լճի բարձրաբերձ տարածքում 100 ուսանողների համար նախատեսված նոր հանրակացարանի և առանձին մատուռի կառուցման նպատակով։ Նոր հանրակացարանն ունի գրասենյակներ, գրադարան, ինչպես նաև սենյակներ աշխատակազմի և ուսանողների համար։

Ավելին՝ ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ

Հայաստանի անկախացումից ի վեր ՀԲԸՄ-ն ֆինանսավորել է Բարեգործական ճաշարաններ` ամենօրյա ճաշ մատակարարելով ավելի քան 1,200 թո-շակառուների և ծնողազուրկ երեխաների։ Այսօր ՀԲԸՄ-ն հովանավորում է երեք այդպիսի ճաշարաններ, որոնք տեղակայված են Երևանի երեք Հայորդյաց տներում և ամենօրյա սնունդով ապահովում են բոլոր կարիքավորներին, որոնցից շատերն իրենց հետ տուն են տանում առատորեն մատուցվող ճաշի իրենց բաժինը` ընկերների և ընտանիքի հետ կիսելու համար։

Ավելին՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ

 

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: