ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

ՀԲԸՄ ԵԱ Երևանի թիմը սիրով հրավիրում է Ձեզ մասնկացելու <<ՀՀ բնապահպանական հիմնական խնդիրները և միջազգային գործընթացները>> խորագրով բնապահպանական սեմինարին՝ նվիրված <<Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվան>>: Զեկույցներով հանդես կգան՝ ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, "Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում" ՄԱԶԾ/ԳԷՖ-ի ծրագրի ղեեկավար Կարեն Ճենտերեջյանը և բնապահպանական միջազգային փորձագետ Էրիկ Գրիգորյանը: Սեմինարը կվարի ՀԲԸՄ ԵԱ թիմի անդամ, ՀՀ բնապահպանության նախարարության Տեսչության աշխատակից Վահագն Սարգսյանը:

Հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը` հունիսի 4-ին, ժամը 19:00-ին , Ալեք Մանուկյան 9 հասցեում, 5-րդ հարկում (Բիզնես կենտրոն):

ՄԱՆՈՒԿՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ԴՊՐՈՑ

ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 11-րդ դասարանի սաները կայցելեն Հայաստան հունիսի 10-21-ն ընկած ժամանակահատվածում:

«ԲԱՎԱԿԱՆ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ընկերներ,

ՀԲԸՄ ԵԱ Երևանի խումբը սիրով ձեզ հրավիրում է Ադրինե Գրեգորյանի հեղինակած «Բավական» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը

Չորեքշաբթի` Հունիսի 12-ին, ժամը 18:30 ՀԲԸՄ-ի գրասենյակ Ալեք Մանուկյան 9, 5-րդ հարկ, Բիզնես կենտրոն.

«Բավական» ֆիլմը ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում և արժանացել է քննադատների հավանությանը: Ֆիլմն առաջին անգամ հասանելի է Հայաստանի հանդիսատեսի համար: Ֆիլմի ցուցադրությունից հետո կլինի նաև քննարկում հեղինակի հետ:

Սիրով սպասում ենք բոլորիդ !

«Բավական» կարճամետրաժ ֆիլմը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին: Ֆիլմն իրենից ներկայացնում է մարդկային կյանքի պատմություններ, որոնք միահյուսված են մասնագիտական գնահատականի և պաշտոնական վիճակագրության հետ:

ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴՊՐՈՑ

«Վաչե և Թամար Մանուկյան» դպրոցի աշակերտները (թվով 30+3) կայցելեն Հայաստան հունիսի 12-23-ն  ընկած ժամանակահատվածում:

ՄԱՆՈՒԿՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ԴՊՐՈՑ

ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի սաները կայցելեն Հայաստան հունիսի 20 - 30-ն ընկած ժամանակահատվածում:

 
Դուք այստեղ եք՝ Home Հատուկ հատկացումներ Content Իրադարձություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: