ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

1996 թ. Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտի հետ համատեղ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և Ջեֆերսոնի համալսարանի հիվանդանոցի ռադիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Նազարյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ-ն հիմնադրել է գերձայնային հետազոտության բաժիններ Ուռուցքաբանության և Էրեբունի հիվանդանոցներում։ Չորս տարի անց ՀԲԸՄ-ն և Թոմաս Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտը Երևանի պետական բժշկական համալսարանում բացեցին նոր գերձայնային ուսուցողական կենտրոն։ Կենտրոնում վերապատրաստվելիս բուժանձնակազմը ստանում է ցուցումներ և վերապատրաստվում գերձայնային հետազոտության բոլոր բնագավառներում` ներառյալ վիրահատական, որովայնային, մանկաբարձական և գինեկոլոգիական կիրառումները։ Ստեղծման օրվանից ի վեր կենտրոնում վերապատրաստվել են ավելի քան 140 բժիշկներ և մոտ 235 ուսանողներ։ Դոկտոր Նազարյանի հովանավորությամբ կենտրոնը 2005 թ. ձեռք է բերել կոմպյուտերային տոմոգրաֆ: ՀԲԸՄ բարերարները շարունակում են աջակցել Հայաստանում ու Արցախում գերձայնային հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը` մի շարք հիվանդանոցներին տրամադրելով ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ։ Շարունակելով իր աջակցությունն այս բնագավառում` 2010-ին ՀԲԸՄ Հոգաբարձուների Խորհրդի անդամ Նազար Նազարյանի նվիրատվությամբ Երևանում բացվեց ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոնը»:

ՀԲԸՄ - ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Մարտի 31-ին Երևանի Պետական Բժշկական Համալ-սարանում բացվեց “Ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոն”: Բացման հանդիսավոր արարո-ղությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնի բացմանը մասնակցում էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի...

Ավելին՝ ՀԲԸՄ - ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Content Project Առողջապահություն

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: