Մարդասիրություն

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻ ԵՎ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և Creative Armenia-ն ներկայացնում են Օսկարակիր կինոռեժիսոր, The Promise և Hotel Rwanda ֆիլմերի ռեժիսոր Թերրի Ջորջի վարպետության դասը: Հանդիպման հատուկ հյուրն է The Promise և Intent to Destroy ֆիլմերի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

Հանդիպումը կվարի Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն և «1915» ֆիլմի սցենարի համահեղինակ և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը:

Թերրի Ջորջը և Էրիկ Իսրայելյանը Հայաստանում են լինելու ՀԲԸՄ-ի հրավերով և սիրով համաձայնվեցին հանդիպել մեր կինոգործիչների հետ և կիսվել իրենց գիտելիքներով ու փորձառությամբ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու այս բացառիկ հանդիպմանը:

Տեղերը սահմանափակ են: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

Շաբաթ, սեպտեմբերի 23,15:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)