{source}<iframe width="350" height="200" src="http://www.youtube.co" />

Մարդասիրություն

ԿԱՊՎԵԼՈՎ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ

 

 

 

Եվս մեկ ՀԲԸՄ Երևանյան ամառային փորձառության ծրագիր անցավ պատմության գիրկը: Ծրագիրն ավարտվեց` թողնելով անմոռանալի հուշեր մասնակիցների մոտ և ամուր կապելով նրանց մայր հայրենիքին: Այս տարվա` թվով վեցերորդ ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը մեկ հարկի տակ էր հավաքել 28 սփյուռքահայ երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Սիրիա, Լիբանան և Գերմանիա: Վեց շաբաթ շարունակ հայազգի երիտասարդներն ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով` առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի այցելություններ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: ՀՀ սփյուռքի նախարարություն, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP), Grand Thornton ընկերություն, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Deem Communications, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Կանանց ռեսուրսային կենտրոն, «Ապագան քոնն է» հ/կ, «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն, «Վիտամաքս» դեղագործական ընկերություն, Երևանի թիվ 1 հիվանդանոց. ահա ոչ լրիվ ցանկը այն կազմակերպությունների, որոնք այս տարի հյուրընկալել էին ՀԲԸՄ փորձառության ծրագրի մասնակիցներին: Փորձի փոխանակում ու մասնագիտական փորձառության հարստացում, կապվածություն հայրենիքին ու հոգատարություն հայրենի առօրյա խնդիրների հանդեպ. սրանք են ծրագրի նպատակները:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2012 Տեսանյութեր ԿԱՊՎԵԼՈՎ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: