Մարդասիրություն

ՇԱԽՄԱՏ. ԲՈՒԴԴԻԶՄԻՑ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

 

հեղ.՝ Հակոբ Միքայելյան, գրող, հրապարակախոս

Պատահաբար «Կալմիկիա» անվան հանդիպեցի և համացանցին դիմելով իմացա, որ Ռուսական մի մարզ է (հանրապետություն), որն ունի մոտ 300.000 բնակչություն, որոնք Բուդդիզմ են դավանում: Փաստորեն, Կալմիկիան Եվրոպայի միակ պետությունն է, որի կրոնը Բուդդիզմն է:

Սակայն այս երկրի կարևորությունը ուրիշ բանում է կայանում. Կալմիկիան շախմատի համաշխարհաին կենտրոնն է համարվում, և նրա նախորդ նախագահը նաև Շախմատի Միջազգային Ֆեդերացիայի (FIDE) նախագահն է:

Շախմատով հետաքրքրվողները գիտեն, որ այն առանցքային դեր ունի նաև մեր երկրում: Հայաստանը աշխարհի սակավաթիվ երկրներից է, որտեղ շախմատը արդեն 6 տարի է պարտադիր առարկա է համարվում հանրապետության բոլոր դպրոցներում: Հայաստանի, Արցախի և Ջավախքի դպրոցներից 7-17 տարեկան 10.000 աշակերտ մասնակցում է շախմատի ամենամյա հանրապետական համադպրոցական օլիմպիադային, որը կազմակերպում են Հայաստանի Շախմատի Ակադեմիան և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Օլիմպիադայի մրցանակային ֆոնդն արդեն 10 տարի ապահովում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), որ մինչ այսօր ներդրել է ավելի քան 200.000 ԱՄՆ դոլար, քանի որ հավատում է այս մտային մարզանքի կարևորությանը, երկրի ապագայի համար մտածող, խելացի սերունդ պատրաստելու կենսական գործին: Մրցաշարն արդեն իսկ ճանապարհ է հարթել շատերի համար դեպի պրոֆեսիոնալ շախմատ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Content FEATURED STORIES ՇԱԽՄԱՏ. ԲՈՒԴԴԻԶՄԻՑ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: