Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 86-րդ ընդհան" />

Մարդասիրություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 86-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 86-րդ ընդհանուր ժողովը, որը գումարվում է երկու տարին մեկ, տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Միության Կենտրոնական ժողովի անդամները, գլխավորությամբ միության նախագահ Պերճ Սեդրակյանի, մասնաճյուղերի պատկան մարմինների ներկայացուցիչներ, իրավասու անդամներ ու հյուրեր, թվով շուրջ 200 հոգի, ովքեր ժամանել էին Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Հարավային Ամերիկայի այլ երկրներից ու Հայաստանից, երեք օրերի ընթացքում քննարկեցին միության անցնող երկու տարիների գործունեությունը` նոր մարտահրավերների լույսի ներքո ծրագրելու նաեւ գալիք տարիների գործունեությունը: