Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Մարդասիրություն

ՈԳԵԿՈՉՄԱՆ ՀՍԿՈՒՄ-ՀՈՒՇԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Ապրիլի 23-ին, Երևանի Արաբկիրի հայորդյաց տանը տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 94-ամյակին նվիրված ոգեկոչման հսկում-հուշահանդես, որը կազմակերպել էր ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը: Սկաուտներն ու արենուշները, ծնողներն ու հանդիսականները նախքան դահլիճ մտնելը մոմեր վառեցին ի հիշատակ մեր բյուրավոր նահատակների: Օրվա խորհրդին համահունչ գործադրվեց գեղարվեստական ծրագիր: Արտասանություններով և երգերով հանդես եկան սկաուտներն ու արենուշները: Հայկական ցեղասպանության և հայերի իրավունքների մասին ելույթ ունեցավ պատմաբան Էդիկ Դանիելյանը: Ցուցադրվեց նաև Մեծ Եղեռնին նվիրված պատմա-վավերագրական ֆիլմ: Հուշահանդեսին ներկա էին նաև ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարանի սաները, որոնք այդ օրերին Հայաստանում էին: Հաջորդ օրը, Ապրիլի 24-ին, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի անդամները` Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմը, Հայորդյաց տան սաները, Միության հայրենաբնակ անդամները, ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարանի սաները, ինչպես նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության անձնակազմը Հայաստանի Հանրապետության, ՀԲԸՄ-ի և սկաուտական շարժման դրոշներով բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակների հիշատակին և անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելու: Ծաղկեպսակը դրեցին ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Երվանդ Զորյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2009 Նորություններ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՀՍԿՈՒՄ-ՀՈՒՇԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: