Մարդասիրություն

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

“Հայկի սերունդ” երիտասարդական կազմակերպությունը նպատակադրվեց իր կազմակերպությանը կից ստեղծել Արցախի սկաուտական շարժում: 2010 թ.-ի օգոստոսի 3-10 կազմակերպվեց Արցախի առաջին սկաուտական ընդհանուր բանակումը, որի իրականացմամբ էլ Արցախում հիմնադրվեց սկաուտական շարժում` “Հայորդիներ” անվամբ: “Հայկի սերնդին” օժանդակելու նպատակով Շուշի էին մեկնել Թեհրանից` սկաուտական ավագ խմբապետ Ռուբիկ Սարդարյանը, սկաուտական առաջնորդներ, Երեւանից` ՀԲԸՄ սկաուտական բաժանմունքի հինգհոգանոց կազմը: