Մարդասիրություն

ՀԲԸՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 5-ը Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի Կանանց հանձնախմբի անդամները: Նրանք եղան Էրեբունի թանգարանում, Մատենադարանում, Գյումրիում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Եռաբլուրում, Սևանում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Հաղարծինում, Սարդարապատում, Գառնիում և Գեղարդում: Սեպտեմբերի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նրանց ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այցելության ընթացքում ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի Կանանց հանձնախումμը այցելեց նաև Հայ-Արգենտինյան դպրոց, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանություն: