Մարդասիրություն

ՀԱՅ ԱՍՊԵՏ – ՍՓՅՈՒՌՔ ՀԵՌՈՒՍՏԱՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԲԸՄ ՀԱԼԵՊԻ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԹԻՄԸ

“Հայ ասպետ” կրթադաստիարակչական ծրագիրն արդեն հինգ տարի է ինչ զբաղվում է հայ երեխաների հայրենաճանաչողական և հայրենասիրական դաստիարակությամբ: Այս տարի մրցույթին մասնակցեց նաև ՀԲԸՄ Հալեպի Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի թիմը: Հուլիսի 18-ին կայացած մրցույթում հաղթող Ճանաչվելով, թիմը ստացավ “Մանկության մեկ օր Ստեփանակերտում” փառատոնին և դեպի Արցախ 7-օրյա ուխտագնացության մասնակցելու իրավունք: