Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Բացելով աշնանային նոր աշխատանքային շրջանը և շարունակելով պարբերաբար կազմակերպվող հան-դիպումների շարքը հայտնի քաղաքական գործիչների ու վերլուծաբանների հետ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան խումբը, սեպտեմμերի 14-ին, հանդիպեց քաղաքական վերլուծաբան, թուրքագետ, ԵՊՀ դասախոս և Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանի հետ: Շաքարյանը հանդես եկավ Թուրքիայի արտաքին քաղաքականության և դիվանագիտության, հայ-թուրքական հարաբերու-թյունների, դրանց վերջին զարգացումների և հետագա կանխատեսումների մասին երկժամանոց դասախո-սությամբ: Դասախոսությունը բաց էր հասարակության լայն շրջանակների համար, ուստի հանդիպմանը մասնակցեցին բոլոր հետաքրքրվողները: Դասախոսու-թյան ավարտից հետո եղան ակտիվ հարց ու պատասխան և քննարկումներ, որի ժամանակ ԵԱ-ները բարձրացրին իրենց հուզող ու հետաքրքրող հարցերը, արտահայտեցին իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների, “ֆուտμոլային դիվանագիտության”, հայթուրքական սահմանի բացման, դրա տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային հետևանքների վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպում-ների կազմակերպումը ԵԱ-ների գործունեության մի մասն է կազմում և այսուհետ նույնպես կրելու է շարունակական բնույթ:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2010 ԵԱ Երևան ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: