Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Մարդասիրություն

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՄԻՋՈՑ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԿԱՊԵԼՈՒ

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի՝ 2007 թ. աշնանը Հայաստան կատարած հերթական այցը մի նոր կարեւոր ծրագրի իրագործման սկիզբ եղավ: Կենտրոնական վարչության ժողովի աջակցությամբ՝ կազմակերպվեց առաջին սկաուտական բանակում-ճամբարը Հայաստանում: Այդ նպատակով Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում ՀԲԸՄ-ն ձեռք բերեց սեփական հողատարածք: <<Ազգը>> հրավեր էր ստացել ՀԲԸՄ-ից՝ ներկա գտնվելու □Անդրանիկ□ սկաուտական ճամբարի առաջին հավաքի խարույկահանդեսին եւ փակման արարողությանը: Տեղ հասնելուն պես նկատեցինք, որ տոնական տրամադրությունը, եռուզեռը ամենուր էր: <<Ազգը>> զրուցեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ եւ Դամասկոսի ՀԵԸ գործադիր մարմնի ատենապետ Վազգեն Յակուբյանի հետ: <<Ես ի սկզբանե այս բանակումի մեջ էի, բոլոր նախապատրաստական գործերին հետեւում էի, Գեւորգ Սանթուրյանի հետ մանրամասն ծրագրում էինք աշխատանքները: Այս բանակումը ՀԵԸ-ի համար սոսկ բանակում չէ, ՀԲԸՄ-ի մեծ նպատակն է հնարավորինս շատ սփյուռքահայ երիտասարդների, տարբեր ծրագրերով Հայաստան բերել եւ հայրենիքին “կապել”: Բանակումը՝ միջոց է: Եվ անկախությունից հետո ՀԲԸՄ-ն տեսավ երկրի զարգացումը, բացի շատ բարեգործական ծրագրերի իրականացնելուց, նախաձեռնեց նաեւ Հայաստանում սփյուռքահայությանը նպաստող նոր ծրագրեր իրականացնել, որպեսզի այդ երիտասարդները մի օր օգտակար դառնան հայրենիքին ու ներդրումներ անեն հայ ազգին: Իսկ մեր նպատակին հասնելու համար սկաուտական շարժումը միջոց է>>: Հաջորդ զրուցակիցս՝ Թեհրանից 21-ամյա Լեռնիկ Իսայանը, արդեն երկրորդ տարին, սրտանց մասնակցում է բանակումին: <<Անցած տարվա անջնջելի տպավորություններից հետո ամիսներն էի հաշվում, թե երբ կրկին պիտի գամ այս բանակումին: Շատ հաճելի ու հետաքրքրական մթնոլորտ է տիրում այստեղ: Տարբեր երկրներից ժամանած սկաուտների հետ ծանոթացա, շփվեցի, ընկերացա: Դա պարզապես մի նոր էջ էր իմ կյանքում>>: Կարին Քալենթերյանը Լաթակիայից էր (Սիրիա), առաջին անգամն էր մայր հայրենիքում եւ հպարտությամբ ասում էր. <<Բախտավոր եմ, որ կարողացա մասնակցել բանակումին ու վայելել այս չքնաղ բնությունն ու ընկերական ջերմ մթնոլորտը: Իսկ թե ի՞նչ տվեց այս բանակումը, ասեմ, կտրուկ փոխեց իմ պատկերացումը մայր հայրենիքի նկատմամբ: Լավ է մեկ անգամ գաս, քո աչքով տեսնես, քան 1000 անգամ կարդաս ու լսես>>: Երբ հնչեց <<դրոշակի իջեցման>> կոչնակը, 167 սկաուտները շտապեցին ճամբարի բացատի կենտրոնում տեղադրված մասնակից երկրների դրոշներով սյուների մոտ ու իջեցրին դրանք: Չնայած անձրեւոտ եղանակին, այնուհետեւ նրանք պատիվ տված մոտեցան այն խաչքարին, որը Լոռու մարզի Շահումյան գյուղի գյուղապետ Էդիկ Մանուկյանի նախաձեռնությամբ տեղադրվել էր ճամբարի մուտքի մոտ՝ ի հիշատակ Թեհրան-Երեւան ավիավթարից զոհվածների, որոնց թվում էին նաեւ ՀԲԸՄ սկաուտներ՝ Շողեր եւ Նաիրի Ստեփանյան քույրերը: Հրաժեշտի միջոցառումը բացվեց ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանի ողջույնի ու մաղթանքի խոսքերով: Ավանդական խարույկահանդեսին ներկա էին նաեւ Ամերիկայից ժամանած բարեգործական խումբը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Թեհրանից ժամանած շատ հյուրեր: Այնուհետեւ ՀԲԸՄ եւ ՀԵԸ Լիբաբանի վարիչ-տնօրեն, բանակավայրի ընդհանուր հրամանատար Գեւորգ Սանթուրյանը ներկայացրեց բանակումի մասնակից երկրներին ու նշեց այն բոլոր հանդիպումների մասին, որ այդ 14 օրերի ընթացքում սկաուտները կարողացել էին իրականացնել: <<Չնայած Լոռու մարզը շատ անձրեւոտ է ու ցուրտ, բայց մեր սրտերը տաք են, իրարով կհպարտանանք եւ կտաքանանք>>, ասաց պարոն Սանթուրյանը: Այնուհետեւ խարույկահանդեսի հայտագրի ընթացքում ելույթ ունեցան տարբեր երկրների սկաուտները՝ ներկայացնելով երգ, պար, ասմունք, ուժային եւ ակրոբատիկ համարներ: Հրաժեշտից առաջ <<Ազգը>> զրուցեց Գեւորգ Սանթուրյանի հետ. □Այս բանակումը Հայաստանում շատ կարեւոր դեր ունի սփյուռքի տարբեր ծայրերից երիտասարդներին մեկտեղելու ու նրանց մեջ սեր եւ նվիրվածություն սերմանելու, կապելու մայր հայրենիքի հետ, որը հետո մեծ դեր ու նշանակություն կունենա□: Մի քանի օրից Լոռվա չքնաղ բնության, անտառների մեջ ծվարած ՀԲԸՄ սկաուտական բանակումի ճամբարը կընդունի սփյուռքահայերի երկրորդ հերթափոխին:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2009 Նորություններ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՄԻՋՈՑ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԿԱՊԵԼՈՒ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: