Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Նոյեմբերի 13-ին, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն այցելեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Սկաուտները շրջեցին ինստիտուտի լսարաններում, որտեղ նրանց տրվեցին տեղեկություններ լսարանների մասին: Յուրաքանչյուր կարճ դա-սախոսությունից հետո սկաուտներին հետաքրքրող հարցերին տրվում էին սպառիչ պատասխաններ և բացատրություններ: Սկաուտները ծանոթացան հար-ձակողական, պաշտպանական, ինչպես նաև ականապատ տարածքների որոշման և վնասազերծման վերաբերյալ նախնական գիտելիքներին: Սկաուտներից մի քանիսին բախտ վիճակվեց զենքով կրակել: Նրանք այցելեցին նաև թանգարան: Վերջում սկաուտները նկարվեցին ուղեկցող անձ-նակազմի հետ և հուշանվեր հանձնեցին ինստիտուտին:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2010 Սկաուտական շարժում ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: