Մարդասիրություն

ՀԱԼԵՊԻ ՀԲԸՄ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻՆ

Հուլիսի 17-ին, Երևանի “Առնո Բաբաջանյան” համերգասրահում ամփոփվեցին Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի և համահայկական հայագիտական մրցույթի արդյունքները: Հուլիսի 10-ին մեկնարկած մրցույթին մասնակցում էին 12 երկրներից ժամանած 133 աշակերտներ, այդ թվում դպրոցական թիմեր Սիրիայից, Իրանից, Արցախից և Հայաստանից: Մասնակիցների մեջ կային նաև օտար դպրոցներ հաճախող աշակերտներ: Հալեպի ՀԲԸՄ Նաջարյան-Գյուլբենկյան երկրորդական վարժարանի աշակերտուհիներ Մարիա Շահինյանը, Արփի Դեքիրմենջյանը և Նուշիկ Թութունջյանը նույնպես մասնակցեցին մրցույթին: Մարիա Շահինյանը հայագիտական մրցույթի երեք առաջին մրցանակակիրների թվում էր, իսկ Նուշիկ Թութունջյանը` երեք երկրորդ մրցանակակիրների: