Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Մարդասիրություն

Շուշիում եզրափակվեց Շախմատի Հանրապետական Համադպրոցական Օլիմպիադան

Մայիսի 6-ին Շուշիում տեղի ունեցավ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախաձեռնած շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 18 թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, Ղարաբաղից և Ջավախքից: Եզրափակիչի բոլոր մասնակիցներին շնորհավորեց և իր ողջույնի խոսքն ուղղեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի փոխտնօրեն Վրեժ Օրդյանը, ԼՂՀ Սպորտկոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը և ԼՂՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Արպատ Ավանեսյանը: Առաջին երեք տեղերը զբաղեցրին Երևանյան երեք թիմեր. թիվ 147 դպրոցի թիմ (3-րդ մրցանակ), թիվ 55 դպրոցի թիմ (2-րդ մրցանակ), և թիվ 171 դպրոցի թիմ (1-րդ մրցանակ): Հանրապետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձեւի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում: ՀԲԸՄ-ի հովանավորության շնորհիվ Հայաստանի 10 մարզերի, Երեւանի ու Արցախի բոլոր հանրակրթական դպրոցներից 700-ը օլիմպիադաներում ստացել են ՀԲԸՄ-ի կողմից տրված ավելի քան 2000 շախմատի տախտակներ: Եզրափակիչի բոլոր մասնակիցներին և հաղթող թիմերին ու մարզիչներին ՀԲԸՄ-ն պարգևատրեց ոսկե մեդալներով, համակարգիչներով, ինչպես նաև մարզական համազգեստներով:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2009 Նորություններ Շուշիում եզրափակվեց Շախմատի Հանրապետական Համադպրոցական Օլիմպիադան

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: