Մարդասիրություն

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին այս տարի ևս ՀԲԸՄ Երևանի գրասենյակը երթ կազմակերպեց դեպի Ծիծեռնակաբերդի Հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915թ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մոտ 60 հոգանոց պատվիրակությունը, որը բաղկացած էր ՀԲԸՄ սկաուտական և ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբերից, ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների աշակերտներից, ինչպես նաև այդ օրերին Հայաստանում գտնվող ՀԲԸՄ Սաութֆիլդ (ԱՄՆ) քաղաքի Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի սաներից, այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: