Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵԱ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հիմնադրման առաջին տարեդարձի առթիվ ՀԲԸՄ ԵԱ Երևանի խումբը 2008 թվականի հունվարի 12-ին կազմակերպել էր տոնախմբություն` նշանավորելու իր գործունեության 1-ամյակը և շնորհավորելու իր անդամներին ու գործընկերներին Ամանորյա տոների և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Ուրախ երաժշտության ներքո ընթացող միջոցառումն անցավ բարձր տրամադրության մթնոլորտում` հաճելի պահեր նվիրելով թվով մոտ 90 մասնակիցներին: Բազմաթիվ նվերներն ու անակնկալները հանդիսության անբաժանելի մասն էին: Միաժամանակ, միջոցառման ժամանակ ՀԲԸՄ ԵԱ Երևանի խումբը համալրվեց նոր անդամներով` վերջիններիս թիվը հասցնելով ութսունի: