Մարդասիրություն

ԴՐ. ԴՈՆԱԼԴ ՖՈՒԼԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ

Հուլիսի 22-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դր. Դոնալդ Ֆուլերը Հայաստանի և Եվրոմիության հարաբերությունների մասին դասախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի առջև: “Հայաստանը և Եվրոմիությունը” վերնագրով դասախոսությունն անդրադառնում էր ԵՄ այսօրվա վարած քաղաքականությանը Հայաստանի մասնակցությանը և հետագայում նաև հնարավոր անդամակցությանը: Խոսվեց նաև Հայաստանի ներկա քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակի, և ԵՄ անդամակցության ճանապարհին նրա ունեցած առավելությունների և թերությունների մասին: ԴՈՆԱԼԴ Է. ՖՈՒԼԵՐ. ՀԱՀ պատվավոր պրոֆեսոր, Ավագ դասախոս Պրագայի Անգլո-Ամերիկյան Համալսարանում, Չեխիա: Դր. Ֆուլերի գիտական աշխատության թեման Կենրոնական և արևելյան Եվրոպայի քաղաքական և քաղաքականության վերլուծություններն են: Նրա ամենավերջին գիտական ուսումնասիրություններն են` “Democracy and Democracy Promotion: World Tendencies and Regional Experiences,” in Sergi, B.S. and Batelas, W.T. (eds), Economic and Political Development Ethics and Beyond (Bratislava: IURA Edition, Spol.s.r.o., 2007) “Policy Implications for Visegrad Four Countries in Potential Policy Spaces Deriving from Demographic Change as a ‘Systemic’ Variable,” presented to the 16th Annual Conference of the Network of Institutes and Schools of Public Administration in Central and Eastern Europe, Bratislava, Slovakia, May 125-17, 2008. Հանդիպումը կազմակերպել էր ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակից Հասմիկ Խալափանը: